Զրինսկի-Ուրարտու հանդիպումը կսպասարկեն դանիացի մրցավարները
Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի՝ Բոսնիա և Հերցեգովինայում կայանալիք «Զրինսկի» – «Ուրարտու» պատասխան խաղը կսպասարկի Դանիան ներկայացնող մրցավարական կազմը։ Այս մասին հայտնել է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը, փոխանցում է armsport-ը:
Խաղի գլխավոր մրցավարը կլինի Պետեր Կյեսգորը։ Նրան կօգնեն Յեսպեր Դալն ու Վիկտոր Սկիտեն, չորրորդ պաշտոնյան կլինի Յակոբ Կառլսենը:
Հանդիպումը տեղի կունենա այսօր «Զրինսկի» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 22:00-ին: