2023թ. հունիսին 89 հարկ վճարողի մոտ հայտնաբերվել են չգրանցված վարձու աշխատողներ
Տնտեսություն
18.07.2023 | 11:48Պետական եկամուտների կոմիտեն 2023 թվականի հունիս ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով 89 հարկ վճարողի մոտ արձանագրել է աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու խախտում:
Հսկողական միջոցառումների արդյունքում, չգրանցված (չձևակերպված) վարձու աշխատող ունեցող հարկ վճարողներին, ընդհանուր առաջադրվել է 51․7 մլն դրամի չափով տուգանք:
Չգրանցված վարձու աշխատող ունեցող հարկ վճարողների ցանկն՝ այստեղ։