Արտաշատ-Շահումյան ավտոճանապարհին 5 մեքենաներ են բախվել. կա 16 տուժած

Լուրեր

16.05.2026 | 17:33
Ֆրանսիայում դատական քննություն է սկսվել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի դեմ՝ Ջամալ Խաշոգիի սպանության գործով
16.05.2026 | 17:19
Ուկրաինա են վերադարձվել 528 զոհված զինծառայողների մարմիններ
16.05.2026 | 17:02
Մայիսի 17-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա
16.05.2026 | 16:55
Լևանդովսկին հայտարարել է «Բարսելոնայից» հեռանալու մասին
16.05.2026 | 16:44
Գործազուրկ, բայց խոշոր եկամուտով. ինչ է հայտարարագրել Հայկ Մարությանը
16.05.2026 | 16:32
Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է մշակույթի մի խումբ գործիչների
16.05.2026 | 16:18
Քրեորեն պատժելի խոսք արտահայտելու դեպքում կալանավորումը պետք է կիրառվի բացառապես որպես ծայրահեղ միջոց․ ՀԿ-ների հայտարարությունը՝ քարոզարշավի շրջանակներում անթույլատրելի խոսույթի վերաբերյալ
16.05.2026 | 16:04
«Բենթլի»-ի վարորդը ատրճանակով պայուսակը նետել է ճանապարհին․ պարեկները ձերբակալել են նրան
16.05.2026 | 15:55
Շրջանառությունից դուրս է բերվել ապօրինի պահվող 825 միավոր զենք․ ՆԳՆ
16.05.2026 | 15:36
ԵՏՄ-ից դուրս գալը Հայաստանին կարժենա առնվազն 5 մլրդ դոլար. Վյաչեսլավ Վոլոդին
16.05.2026 | 15:19
«Հայաստան» դաշինքի քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 15:05
Մայիսի 19-23-ը Հայաստանում կանցկացվի աշխարհի ամենամեծ և հեղինակավոր՝ գինու համտես-մրցույթը՝ «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել»-ը
16.05.2026 | 14:44
ԱՄՆ-ն և Իսրայելը պատրաստվում են Իրանի դեմ պատերազմի հնարավոր վերսկսմանը․ տարբերակներից մեկը ուրանի պաշարները գրավելու ցամաքային գործողությունն է
16.05.2026 | 14:16
Հայաստան-Թուրքիա սահմանը պետք չէ դարձնել երկնային Երուսաղեմի դարպասները․ Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 14:09
Երևանում հնչած կրակոցների հետևանքով տուժածներ չկան. ՆԳՆ
Բոլորը

Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հուլիսի 18-ին, ժամը 00։42-ին ահազանգ է ստացվել, որ Արտաշատ-Շահումյան ավտոճանապարհի 32-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

ՆԳՆ Փրկարար ծառայությունից  հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «BMW», «Ford Transit », «Mercedes-Benz», «Infiniti» եւ «GAZel» մակնիշների ավտոմեքենաները․ 1 քաղաքացի մահացել է, իսկ 16-ը՝ տուժել։

Փրկարարները տուժածներ Գ․ Խ․-ին (ծնված 1990 թ.), Գ․ Պ․-ին (ծնված 1987 թ․), Գ․ Հ․-ին (ծնված 1982 թ․), Շ․ Ժ․-ին (ծնված 1998 թ.), Ա․ Ս․-ին (ծնված 2001 թ.), Գ․ Հ․-ին (ծնված 2002 թ․), Ա․ Հ․-ին (ծնված 2005 թ.), Ա․ Մ․-ին (ծնված 1964 թ.), Ա․ Գ․-ին (ծնված 1995 թ․), Խ․ Մ․-ին (ծնված 1987 թ.), Ա․ Կ․-ին, Վ․ Պ․-ին (ծնված 1988 թ.), Հ․ Ա․-ին (ծնված 1992 թ․), Ա․ Ա․-ին (ծնված 1971 թ․) եւ անձը չպարզված մեկ քաղաքացու մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին, տուժածները հոսպիտալացվել են Արտաշատի ԲԿ, որտեղից Ա․ Գ․-ն, Ա․ Կ․-ն եւ անձը չպարզված քաղաքացին տեղափոխվել են Էրեբունի ԲԿ։

Քաղաքացի Վ․ Պ․-ն (ծնված 1979 թ․) դեպքի վայրում օգնություն ցուցաբերելիս վրաերթի է ենթարկվել եւ տեղափոխվել Արտաշատի ԲԿ, այնուհետեւ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները:

Դեպքի վայրում է գտնվել ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանը։