Իրանից Հայաստան մաքսանենգ եղանակով ներկրված թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք է բացահայտվել

Լուրեր

08.10.2026 | 15:39
Ահաբեկչի հանցագործությունը նույնականացվում է սովորական հանցագործության հետ. Յոլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:33
Նորմալ չէ, իշխանական կառույցներն օգտագործվում են որպես քարոզչական գործիք ընդդիմադիրների դեմ. Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:25
Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է կանադացի հեղինակի
08.10.2026 | 15:19
Չեմ կարող ասել` տեսագրությունն ինչպես ու ինչու էր հայտնվել լրատվամիջոցում. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ Պուտինի և Ալիևի հետ հանդիպման մասին // Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նախագահի հնարավոր թեկնածու․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 15:01
Հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
08.10.2026 | 14:53
Թուրքական պաշտպանական ընկերությունը փակում է Ադրբեջանում իր մասնաճյուղը
08.10.2026 | 14:42
ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում աշխատանքի շահագործման և այլ խախտումներ է արձանագրել
08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
08.10.2026 | 14:24
Մեքսիկայում մրցավար է մահացել ռեստլերի կողմից ռինգ նետվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ ԻԻՀ-ից ՀՀ մաքսանենգ եղանակով ներկրված թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
2023թ. հուլիսի 15-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ՀՀ ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզային վարչություն ստացված օպերատիվ տվյալներն իրացնելու նպատակով նույն օրը՝ ժամը 04:30-ի սահմաններում, Մեղրի քաղաքից Երևան ուղևորվելու ճանապարհին, ՀՀ ԱԱԾ Սյունիքի մարզային վարչության ծառայողների, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության և Սիսիանի բաժնի ծառայողների համատեղ ուժերով, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 200-րդ կմ հատվածում կանգնեցվել են «Opel Astra 1.6» և «Mercedes benz S430» մակնիշի ավտոմեքենաները: Այդ ընթացքում «Opel Astra 1.6» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, չենթարկվելով ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողի՝ տրանսպորտային միջոցը կանգնեցնելու օրինական պահանջին, փախուստի փորձ կատարելով՝ բախվել է վերջինիս ամրակցված «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենային: Արդյունքում, ոստիկանության ծառայողներից մեկը, ստացած մարմնական վնասվածքներով, տեղափոխվել է բժշկական կենտրոն, իսկ «Opel Astra 1.6» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը գլխի հատվածում ստացել է քերծվածքի տեսքով մարմնական վնասվածք։ Նշված «Opel Astra 1.6» մակնիշի ավտոմեքենայի սրահում՝ ակնհայտ տեսանելի վայրում, առկա է եղել երեք կապոց՝ թմրանյութին բնորոշ սուր յուրահատուկ հոտով և փաթեթավորված պոլիէթիլենային ու ալյումինե ստվարաթղթով:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասով, 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ: Հիշյալ երեք տղամարդիկ ձերբակալվել են՝ հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիման վրա:
Նախաքննության ընթացքում, Արմավիրի բնակչի կողմից վարած «Opel Astra 1.6» մակնիշի ավտոմեքենայում կատարված խուզարկության արդյունքում հայտնաբերվել և վերցվել է ընդհանուր 22.31 կգ «Մարիխուանա», 237,84գ քաշով «Մեթամֆետամին»,0,985կգ քաշով «Կանեփի» տեսակի թմրամիջոցների նմանվող զանգվածներ, 0,69գ քաշով «Bs» գրառմամբ սպիտակ դեղահաբ, 2 ապակյա խողովակ:
Նշանակված դատանյութագիտական փորձաքննության եզրակացության համաձայն՝ 237,47 գրամ ընդհանուր համաքաշով թափանցիկ պոլիէթիլենային փաթեթում առկա սպիտակ գույնի փոշեբյուրեղային զանգվածը հանդիսանում է «Մեթամֆետամին», իսկ 981,43 գրամ ընդհանուր համաքաշով թափանցիկ պոլիէթիլենային փաթեթում առկա դարչնագույն, յուրահատուկ հոտով, բուսական զանգվածը՝ «Հաշիշ» տեսակի թմրամիջոց: Ներկայացված մնացած փաթեթներում առկա զանգվածների վերաբերյալ հետազոտությունը շարունակվում է:
Նախաքննության ընթացքում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Սիսիանի բաժնից գրություն է ստացվել այն մասին, որ հիշյալ երեք տղամարդիկ ներգրավված են ԻԻՀ-ից ՀՀ մաքսանենգ եղանակով ներկրված թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված հանցագործությունը կազմակերպել է 46-ամյա տղամարդը։ Վերջինս, նախապես պայմանավորվելով խմբի մյուս անդամների հետ, ստանձնել է իրավապահների վերակարգերի ուշադրությունը շեղելու պարտականությունը, որպեսզի թմրամիջոցներով բարձված «Օպել» մակնիշի ավտոմեքենան անարգել կարողանա Մեղրիից հասնել Երևան քաղաք:
Ձեռք բերված փաստերի հիման վրա հիշյալ երեք տղամարդկանց մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով: Դատարան միջնորդություն է ներկայացվել՝ նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: