Քննարկվել է Վայոց ձորում ապաստարանների կահավորման և վերազինման հարցը 

Լուրեր

06.08.2026 | 13:48
ՔՊ-ն Վարդևանյանի ընտրության հարցով փակ նիստ է անցկացնում
06.08.2026 | 13:46
Իրանի նախագահը հայտարարել է, որ գերագույն առաջնորդի հետ կապ հաստատելը «շատ դժվար է»
06.08.2026 | 13:38
Արամ Վարդևանյանը Էդգար Ղազարյանի փոխարեն ներողություն խնդրելու պատրաստակամություն հայտնեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:30
Խաղացողը փողոցում կանգնեցրել է ինձ, ասել՝ «մի բան արեք, փրկեք ինձ էս պրոբլեմից»․ Փաշինյան.
06.08.2026 | 13:23
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 14 վագոն ցորեն
06.08.2026 | 13:14
Դատող կողմի համար տապալված դատավարություն է․ Դավիթ Իշխանյանի ուղերձը Բաքվի բանտից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:11
Մեսիի դուբլը հաղթանակ է բերել «Ինտեր Մայամիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:07
Մարիա Կարապետյանը Գառնիկ Դավթյանի և ադրբեջանցիների համատեղ լուսանկարները կհրապարակի՞. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:00
ՀԷՑ-ը դառնալու է պետական սեփականություն և հանձնվելու հավատարմագրային կառավարման. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:56
Բաքվի վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել հայ գերիների շինծու գործերով դատավճիռները
06.08.2026 | 12:51
Արամ Վարդևանյանը որոշել է՝ չի վերադառնալու փաստաբանական գործունեությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:45
Թուրքիայի ԱԽ-ն Էրդողանի գլխավորությամբ կքննարկի Հարավային Կովկասում իրավիճակը
06.08.2026 | 12:40
«Ուժեղ Հայաստանը» ԱԺ-ից ստացած պարգևավճարներն ուղղելու է բարեգործության. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:35
Բայրամովը պաշտոնական այցով Ուկրաինայում է․ նրան դիմավորել է Սիբիհան
06.08.2026 | 12:33
Ռոման Բերեզովսկին հավատում է «Արարատ-Արմենիայի» պատմական հաջողությանը Չեմպիոնների լիգայում
Բոլորը

Հուլիսի 14-ին Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Նիլս Սքոթին։ Հանդիպանը ներկա էին նաև ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի ղեկավար Դենիս Բեսեդիչը և ՄԱԿ-ի ՓԳՀ Գորիսի գրասենյակի ղեկավար Սահականուշ Եղիազարյանը։ Տեղեկանում ենք Վայոց ձորի մարզպետարանից:

Ողջունելով հյուրերին՝ Դավիթ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Վայոց ձորի մարզի նկատմամբ ցուցաբերած ուշադրության համար՝ ընդգծելով մարզի տարածքում ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալությունների աջակցությամբ տարբեր ուղղություններով իրականացվող բազմաթիվ ծրագրերի արդյունավետությունը՝ ուղղված մարզի բնակիչների կյանքի որակի և հնարավորությունների շարունակական բարելավմանը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ։

Նիլս Սքոթը հետաքրքրվել է նոր մարտահրավերների ու դժվարությունների պայմաններում մարզում առաջ եկած խնդիրներով, ինչպես նաև հետպատերազմյան ժամանակաշրջանում սահմանային բնակավայրերում տիրող իրավիճակով։ Նա հետաքրքրվել է նաև ՄԱԿ-ի ՓԳՀ հետ համագործակցությամբ, որի հետ ձևավորվել է կառուցողական երկխոսություն և համագործակցություն, և որի շրջանակներում խոսվել է մարզում իրականացվող սոցիալական ոլորտի ծառայողների կարողությունների զարգացման, ինչպես նաև ընթացիկ և սպասվող համայնքահեն ծրագրերի վերաբերյալ։

Քննարկված հարցերի համատեքստում մարզպետի տեղակալը համապարփակ ներկայացրել է Վայոց ձորի տնտեսության գերակա ուղղությունները, տնտեսական ներկայիս իրավիճակը և զարգացման միտումները` հատուկ անդրադարձ կատարելով գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներին։ Անդրադարձ է կատարվել նաև անվտանգության ոլորտին՝ դիտարկելով մարզում ապաստարանների կահավորման և վերազինման հնարավորությունները։

Հանդիպման ավարտին երկուստեք վստահություն է հայտնվել, որ ՄԱԿ-ի մշտական համակարգողի այցի և միահամուռ ջանքերի շնորհիվ կհաջողվի էլ առավել ընդլայնել և խորացնել առկա փոխգործակցությունը՝ այն համալրելով նոր ծրագրերով և նախաձեռնություններով։