Ամփոփվել են ՆԳՆ ոստիկանության 2023 թ․ 6 ամիսների գործունեության արդյունքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 16:27
Ադրբեջանը պատրաստ է գազ մատակարարել Ուկրաինային․ կողմերը ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցեր են քննարկել
06.08.2026 | 16:20
«Արարատ-Արմենիան» հետաքրքրված է Վահան Բիչախչյանի ծառայություններով. աղբյուր
06.08.2026 | 16:14
Արամ Վարդևանյանը ներողություն խնդրեց Էդգար Ղազարյանի խոսքերի համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 16:11
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել ռուսական բանկերի, այդ թվում՝ «Օզոն Բանկի» նկատմամբ
06.08.2026 | 16:04
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 15:57
Սամվել Կարապետյանը դատական նիստի ժամանակ հետևում է ԱԺ նիստին
06.08.2026 | 15:43
Հայ եկեղեցու առաջնորդը կկանգնի դատարանի առաջ՝ կառավարության հետ խորացող հակամարտության ֆոնին․ Reuters-ի անդրադարձը
06.08.2026 | 15:39
Նոր քրեական գործ՝ Ծառուկյանի ու Առուստամյանի նկատմամբ․ ըստ ՔԿ-ի, 2,5 մլն դոլարի գույք է հափշտակվել
06.08.2026 | 15:35
Սալահը դարձել է Թուրքիայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը. ավելի շատ աշխատավարձ, քան «Լիվերպուլում»
06.08.2026 | 15:27
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 15:24
Ռուսաստանը թույլատրել է ցածրորակ վառելիքի վաճառքը մինչև 2027 թվականը
06.08.2026 | 15:16
Պիտի կարողանան ՀԷՑ-ը խլել, որ հանձնեն. Սամվել Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 15:09
Արենի համայնքին կհատուցվի 2.2 միլիոն դրամ. Դատախազության՝ պետշահերի հայցը բավարարվել է
06.08.2026 | 15:00
Երկու օրով կփակվի Խանջյան փողոցի մի հատվածը
06.08.2026 | 14:51
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը զինամթերքի «հսկայական պաշարներ» ունի՝ դրանց սպառվելու մասին հաղորդումների ֆոնին
Բոլորը

Հուլիսի 14-ին տեղի ունեցավ ՆԳՆ ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2023 թվականի առաջին կիսամյակի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների ամփոփմանը նվիրված խորհրդակցություն, որը վարում էին ՆԳ նախարար Վահե Ղազարյանն ու ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը․ հայտնում են ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունից։

«Մասնակցում էին ոստիկանության պետի տեղակալները, կոլեգիայի անդամները, Կենտրոնական ապարատի ստորաբաժանումների, ծառայությունների, Երևանի և մարզային վարչությունների, տարածքային բաժինների պետերը։

Նշվեց, որ 2023 թվականի առաջին կիսամյակում ՆԳՆ ոստիկանությունը կատարել է իր առջև դրված խնդիրները. ձեռնարկված միջոցառումների շնորհիվ վերահսկվել է օպերատիվ իրավիճակը, պահպանվել է կայուն հասարակական կարգն ու անվտանգությունը:

Ներկայացվեցին հաշվետու ժամանակահատվածում օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները, ինչպես նաև հանցավորության դինամիկայի միտումները, հանցավորության շարժընթացի մանրամասներ։

Ամփոփվեցին 2023 թվականի առաջին կիսամյակում առանձին ծառայությունների գործունեության արդյունքները և կատարված աշխատանքներով գրանցված ցուցանիշները։

ՆԳ նախարար Վահե Ղազարյանը անդրադարձ կատարեց հասարակական կարգի պահպանության և հասարարական անվտանգության ապահովման ուղղությամբ իրականացված աշխատանքներին, վեր հանեց առկա խնդիրներն ու բացթողումները՝ դրանք վերացնելու ուղղությամբ տալով հստակ հանձնարարականներ։

ՆԳ նախարարը հանձնարարեց ակտիվացնել աշխատանքները սպանությունների, սպանության փորձերի, խարդախությունների, գողությունների և այլ հանցագործությունների բացահայտման ուղղությամբ։

ՆԳՆ ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանը ընդգծեց, որ չի կարելի բավարարվել գրանցված արդյունքներով, և անհրաժեշտ է ողջ ներուժը կենտրոնացնել հանցավորության դեմ պայքարի արդյունավետությունն ավելի բարձրացնելու վրա։

Քննարկվեցին առանձին հանցատեսակների դեմ պայքարի մեխանիզմները, տրվեցին կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ»,- նշված է հաղորդագրությունում։