Քննությամբ պարզվել է Թեղուտի հյուրատան մոտ կյանքից զրկելու փորձ կատարած անձի ինքնությունը. նրան ձերբակալելու որոշում է կայացվել

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների, ինչպես նաև Ոստիկանության ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացահայտվել է օրեր առաջ Թեղուտ բնակավայրի 22-ամյա բնակչի նկատմամբ կատարված սպանության փորձի դեպքը․ տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից։

2023թ. հուլիսի 6-ին, ուշ երեկոյան «Դիլիջան» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել Դիլիջան համայնքի Թեղուտ բնակավայրի 22-ամյա բնակիչ՝ կրծքավանդակի, որովայնի շրջանի կտրած-ծակած, այդ թվում՝ թափանցող վերքերով: Երիտասարդը հետագա բուժման նպատակով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ: 22-ամյա երիտասարդը ճանաչվել է տուժող:

Նախաքննությամբ փաստեր են ձեռք բերվել առ այն, որ դեպքը տեղի է ունեցել Դիլիջան համայնքի Թեղուտ բնակավայրում գտնվող հյուրատան մոտակայքում, իսկ առերևույթ հանցագործություն կատարած անձը Աբովյան համայնքի 20-ամյա բնակիչ է։

Նշված օրը` ժամը 22։30-ի սահմաններում, Թեղուտի նշված հյուրատան դիմաց 20-ամյա երիտասարդը, նույն հյուրատանն իր հետ միասին հյուրընկալված յոթ անձանց հետ, երաժշտության բարձր լինելու հարցի շուրջ վիճաբանել է Թեղուտի 22-ամյա բնակչի և քննությամբ դեռևս չպարզված այլ անձանց հետ։ Վիճաբանության ընթացքում 22-ամյա երիտասարդին ապօրինաբար կյանքից զրկելու՝ սպանելու դիտավորությամբ, իր մոտ եղած սուր կտրող-ծակող գործիքով 20-ամյա երիտասարդը հարվածներ է հասցրել վերջինիս կրծքավանդակի և որովայնի շրջաններին՝ պատճառելով ծանր՝ կյանքին վտանգ սպառնացող մարմնական վնասվածքներ: Վերջինս տեղափոխվել է հիվանդանոց, և ժամանակին բուժօգնություն ստանալու շնորհիվ նրա կյանքը հնարավոր է եղել փրկել, ինչի արդյունքում Աբոյանի բնակիչն, իր կամքից անկախ հանգամանքներով, հանցագործությունն ավարտին չի հասցրել:

Նախաքննության ընթացքում կատարվել են անհետաձգելի քննչական գործողություններ՝ առգրավումներ, դեպքի վայրի զննություններ, հարցաքննություններ, խուզարկություններ։ Տուժողի մարմնական վնասվածքի բնույթը, ծանրության աստիճանը, առաջացման մեխանիզմը և մի շարք այլ հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ձեռք բերված փաստերի հիման վրա միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ Աբովյան համայնքի 20-ամյա բնակչի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է:

Որոշում է կայացվել՝ ազատության մեջ գտնվող երիտասարդին ձերբակալելու մասին, որի կատարումը հանձնարարվել է ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ միջադեպին մասնակից անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանց և հանցագործության գործիքը հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են հանձնարարություններ:

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանվծկարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: