ՆԳՆ ոստիկանության Ջերմուկի բաժնի պետը ենթարկվել է բռնության․ կան կալանավորվածներ

Լուրեր

06.08.2026 | 16:27
Ադրբեջանը պատրաստ է գազ մատակարարել Ուկրաինային․ կողմերը ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցեր են քննարկել
06.08.2026 | 16:20
«Արարատ-Արմենիան» հետաքրքրված է Վահան Բիչախչյանի ծառայություններով. աղբյուր
06.08.2026 | 16:14
Արամ Վարդևանյանը ներողություն խնդրեց Էդգար Ղազարյանի խոսքերի համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 16:11
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել ռուսական բանկերի, այդ թվում՝ «Օզոն Բանկի» նկատմամբ
06.08.2026 | 16:04
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 15:57
Սամվել Կարապետյանը դատական նիստի ժամանակ հետևում է ԱԺ նիստին
06.08.2026 | 15:43
Հայ եկեղեցու առաջնորդը կկանգնի դատարանի առաջ՝ կառավարության հետ խորացող հակամարտության ֆոնին․ Reuters-ի անդրադարձը
06.08.2026 | 15:39
Նոր քրեական գործ՝ Ծառուկյանի ու Առուստամյանի նկատմամբ․ ըստ ՔԿ-ի, 2,5 մլն դոլարի գույք է հափշտակվել
06.08.2026 | 15:35
Սալահը դարձել է Թուրքիայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը. ավելի շատ աշխատավարձ, քան «Լիվերպուլում»
06.08.2026 | 15:27
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 15:24
Ռուսաստանը թույլատրել է ցածրորակ վառելիքի վաճառքը մինչև 2027 թվականը
06.08.2026 | 15:16
Պիտի կարողանան ՀԷՑ-ը խլել, որ հանձնեն. Սամվել Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 15:09
Արենի համայնքին կհատուցվի 2.2 միլիոն դրամ. Դատախազության՝ պետշահերի հայցը բավարարվել է
06.08.2026 | 15:00
Երկու օրով կփակվի Խանջյան փողոցի մի հատվածը
06.08.2026 | 14:51
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը զինամթերքի «հսկայական պաշարներ» ունի՝ դրանց սպառվելու մասին հաղորդումների ֆոնին
Բոլորը
ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում քննություն է տարվում՝ պարզելու ՆԳՆ ոստիկանության Ջերմուկի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետի նկատմամբ ֆիզիկական ներգործություն կատարելու, խուլիգանության, ապօրինի կերպով գազային զենք և ռազմամթերք կրելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Մասնավորապես․

«Հաղորդում է ստացվել այն մասին, որ 2023թ. հունիսի 17-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Ջերմուկ քաղաքի Երևանյան խճուղում գտնվող գազալցակայանի տարածքում Ջերմուկ քաղաքի 31-ամյա բնակիչ Գ․Խաչատրյանը, բջջային հեռախոսով տեսանկարահանելով, մոտեցել է ՆԳՆ ոստիկանության Ջերմուկի բաժնի բարձրաստիճան պաշտոնատար անձին՝ կատարելով դեմքի ծամածռություններ, ձեռքով ցուցադրելով անպարկեշտ ժեստեր։ Ոստիկանության պաշտոնատար անձը վերջինիս հորդորել է իրեն չտեսանկարահանել։ Սակայն նշված քաղաքացին շարունակել է իր գործողությունները, ինչից հետո նրանց միջև սկսվել է քաշքշուկ, որի ժամանակ քաղաքացին հայհոյել է ոստիկանին, ձեռքերով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր հատվածներին։ Քաշքշուկի ընթացքում ՆԳՆ ոստիկանության ծառայողը նկատել է, որ քաղաքացու մոտ ատրճանակ կա, որն ընկել է գետնին։

Այդ ընթացքում գազալցակայանի տարածքից, մետաղյա ձողը ձեռքին, հայհոյանքներ հնչեցնելով, մոտեցել է վերոհիշյալ քաղաքացու 35-ամյա եղբայրը՝ Ս․Խաչատրյանը, ով իր հերթին ձեռքին եղած ձողով, ինչպես նաև ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել ոստիկանության պետի մեջքի և ծոծրակի հատվածներին՝ միաժամանակ բղավերով, որ ոստիկանության ծառայողը «քրեական գործեր է սարքել իրենց գլխին»։ Միայն գազալցակայանի և քաղաքացիների միջամտությամբ է միջադեպը դադարել, իսկ եղբայրները դեպքի վայրից դիմել են փախուստի։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 297-րդ հոդվածի 2-րդ մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով, որը միացվել է նշված անձանց առնչվող այլ քրեական վարույթի, որով վերջիններս ունեն մեղադրյալի դատավարական կարգավիճակ։

Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական և վարութային անհրաժեշտ գործողություններ՝ խուզարկություններ, որոնց ժամանակ Ս․Խաչատրյանի ավտոմեքենայից հայտնաբերվել է 7,62մմ տրամաչափի 76 հատ փամփուշտ, դեպքի վայրի զննության ընթացքում հայտնաբերվել է վերը նշված ատրճանակը, մետաղյա ձողը, որով հարվածներ են հասցվել Ոստիկանության ծառայողին։

Քրեական վարույթով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական և դատաձգաբանական փորձաքննություններ: Փորձագետի եզրակացության համաձայն՝ դեպքի վայրում հայտնաբերված և Գ․Խաչատրյանին պատկանող ատրճանակը հանդիսանում է գազային զենք:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում եղբայրները հայտնաբերվել և ներկայացվել են վարույթն իրականացնող մարմնին։

Վերջիններիս նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում:

Եղբայրներից մեկին՝ Ս․Խաչատրյանին, մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով, 297-րդ հոդվածի 1-ին մասով և 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, ինչպես նաև՝ 335-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ մյուսին՝ Գ.Խաչատրյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով, 297-րդ հոդվածի 1-ին մասով և 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, ինչպես նաև՝ 334-րդ հոդվածի 1-ին մասով: Որպես խափանման միջոց նրանց նկատմամբ կիրառվել է կալանավորումը»,- նշված է հաղորդագրությունում։