Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով Տավուշում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.08.2026 | 17:55
Հայաստանի Մ-18 հավաքականը 6-րդն է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում
03.08.2026 | 17:51
Որոշումը իմն է, վարչությանը և խմբակցությանը. Ռուբինյանը` ԱԺ նիստերին բարեկիրթ լինելու առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 17:43
Պաշտպանության հանձնաժողովում չեմ լինելու. Անդրանիկ Քոչարյան
03.08.2026 | 17:35
Գևորգ Պապոյանն ու Վահե Հովհաննիսյանը վերանշանակվել են իրենց պաշտոններում
03.08.2026 | 17:30
Ռուբինյանը` «հակասաֆարովյան» օրենք ընդունելու՝ Նարեկ Կարապետյանի առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 17:21
927 մլն դոլար․ Սարդ-մարդու մասին նոր ֆիլմը տարվա ամենաեկամտաբեր մեկնարկն է գրանցել կինովարձույթում
03.08.2026 | 17:16
2 նախարարություններ դեռ նախարարներ չունեն
03.08.2026 | 17:09
Կինս դեկրետում է, որից հետո չի վերադառնա ԱԺ աշխատանքի. Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 17:00
2 փոխվարչապետները վերանշանակվեցին իրենց պաշտոններում
03.08.2026 | 16:56
Գելենջիկի մոտ լողափին հանգստացողների վրա ուկրաինական ԱԹՍ է ընկել․ զոհվել է 6 մարդ, կան տասնյակ վիրավորներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 16:51
Հայտնի է ԲՏԱ նոր նախարարի անունը
03.08.2026 | 16:44
Դուք այս պահին ճլորած չեք, բայց կարող են լինել նման ստոպ-կադրեր․ Կոնջորյանը՝ Էդգար Ղազարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 16:38
Ուկրաինայի կողմից պահեստների վրա հարվածներից հետո Wildberries-ի վաճառողներին հասցված վնասը գնահատվում է շուրւ 215-280 մլրդ ռուբլի․ Forbes
03.08.2026 | 16:30
Իմ կինը «Հայփոստ»-ի պատմության մեջ ամենացածր աշխատավարձ ստացող տնօրենն է․ Կոնջորյանը՝ ամսական 3,6 միլիոն դրամի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 16:23
Իրանը մահապատժի է ենթարկել Իսրայելի օգտին լրտեսության մեջ մեղադրվող երկու տղամարդու
Բոլորը

Տավուշի մարզ աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի և Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանի ուղեկցությամբ այցելել է Նոյեմբերյանի բժշկական կենտրոն, որտեղ «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը և հիվանդանոցի տնօրեն Գարունիկ Ղուշչյանը ներկայացրել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կառուցվող նոր ինֆեկցիոն մասնաշենքը: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Այնուհետև Հանրապետության նախագահը Տավուշի մարզպետի և Հայկակ Արշամյանի ուղեկցությամբ այցելել է Բերքաբեր գյուղ։ Գյուղի կենտրոնում՝ համայնքապետարանի բակում, Հայկակ Արշամյանը քարտեզների և գծագրերի միջոցով Հանրապետության նախագահին է ներկայացրել նոր կառուցված պոմպակայանի և գյուղում իրականացված մյուս ծրագրերը։ Հանրապետության նախագահը կարճատև զրույց է ունեցել գյուղի բնակիչների հետ, լսել նրանց հուզող խնդիրները։

Նախագահն այցելել է նաև Լուսաձոր գյուղում գտնվող Ֆրանսիայի համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ կառուցված ֆերմա և պանրի արտադրամաս։ Տեղում դիմավորել է ֆերմայի տնօրեն Սուրեն Կևորկյանը։ Շրջայցից հետո նախագահը մեծապես կարևորել է այն գործը, որն իրականացվում է։