Կստեղծվի ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների պաշտպանության խորհուրդ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

ՄԻՊ գրասենյակը հայտարարություն է տարածել ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների պաշտպանության խորհուրդ ստեղծելու մասին, մասնավորապես․

«Նպատակ ունենալով միավորել ջանքերն ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների պաշտպանության և խթանման ուղղությամբ՝ նախատեսվում է ստեղծել Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր՝ ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների պաշտպանության խորհուրդ:

Խորհրդի գործունեության հիմնական նպատակներն են՝ ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների խթանումը և արդյունավետ պաշտպանությունը, այդ թվում՝ համապատասխան ոլորտային օրենսդրության ընդունմանն ուղղված աշխատանքներում ներգրավման միջոցով, ազգային փոքրամասնությունների ինքնության հիմնական տարրերի՝ կրոնի, լեզվի, մշակութային ժառանգության, ավանդույթների պահպանմանը և խթանմանը նպաստող միջավայրի ստեղծումը:

Վերը թվարկված նպատակները ենթադրում են ակտիվ համատեղ աշխատանք քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, ինչը լավագույնս հնարավոր է իրականացնել Պաշտպանին առընթեր խորհրդի ձևաչափով:

Խորհրդի կազմում կարող են ընդգրկվել.

• Այն հասարակական կազմակերպությունները, որոնք

➢ առնվազն 2 տարի գործունեություն են ծավալում ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների պաշտպանության և խթանման ոլորտում,

➢ ըստ կանոնադրության և/կամ գործունեության շրջանակի՝ բացառապես կամ հիմնականում աշխատում են ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների պաշտպանության և խթանման ոլորտում:

• Այն փորձագետները,

➢ ովքեր մասնակցել են ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների պաշտպանության և խթանման ոլորտին առնչվող ծրագրերի, փորձագիտական աշխատանքների իրականացմանը, և

➢ ունեն առնվազն 2 տարվա ոլորտային փորձառություն:

Խորհրդին անդամության համար մինչև 2023 թվականի հուլիսի 24-ը կարող եք դիմել Պաշտպանի աշխատակազմ՝ [email protected] էլ. հասցեին ներկայացնելով.

• հասարակական կազմակերպության գրանցման վկայականը, իսկ որպես անկախ փորձագետ դիմելու դեպքում՝ ինքնակենսագրականը,

• հասարակական կազմակերպության գործունեության, իսկ որպես անկախ փորձագետի դիմելու դեպքում՝ փորձագիտական հմտությունների և ոլորտի հակիրճ նկարագիրը,

• հակիրճ տեղեկատվություն հասարակական կազմակերպության վերջին 2 տարվա ընթացքում իրականացրած ծրագրերի, փորձագիտական աշխատանքների և ոլորտում կատարած այլ աշխատանքների վերաբերյալ,

• հասարակական կազմակերպությունների դեպքում՝ պաշտոնական կայքէջի հղումը, սոցիալական ցանցերում վարվող էջերի հղումները (առկայության դեպքում):

Պաշտպանի աշխատակազմ ներկայացված հայտերից կընտրվեն չափորոշիչներին առավել համապատասխանող 5-20 հայտերը:

Լրացուցիչ հարցերի համար կարող եք դիմել (+374 10) 53-75-51 հեռախոսահամարով»,- ասված է հայտարարության մեջ։