Հաղթանակի կամրջի տակ գտնվող տարածքը՝ կռվախնձոր․ նույն հողակտորը պատկանում է երկու տարբեր մարդկանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.02.2026 | 23:28
ԱՄՆ-ն էլ է պահանջում, որ Ուկրաինան հանձնի ամբողջ Դոնբասը․ Զելենսկի
20.02.2026 | 23:11
«Փետրվարի տաքացումը դեռ գարուն չէ. գյուղատնտեսական աշխատանքները վաղ է սկսել»․ Լևոն Ազիզյան
20.02.2026 | 22:50
Ինչպես մանկուց զարգացնել ֆինանսական գրագիտություն․ Ամերիաբանկի նոր նախաձեռնությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
20.02.2026 | 22:40
Երկրպագուները հավաքվում  են Ճապոնիայի կենդանաբանական այգում՝ տեսնելու համացանցում ճանաչում ձեռք բերած փոքրիկ կապիկին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 22:26
Աջափնյակում տեղի ունեցած սպանության, սպանության փորձի դեպքի մասնակիցներից 12-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
20.02.2026 | 22:16
Թուրքիան եվրոպացի 6 ակտիվիստների է ձերբակալել քաղբանտարկյալներին այցելելուց հետո․ նրանք կարտաքսվեն
20.02.2026 | 22:00
Հայաստանի ժողովուրդն արժանի է այնպիսի ընտրությունների, որտեղ երկրի ապագան բացառապես իր ձայնով կկանխորոշվի. Լիլիթ Գալստյանը՝ ԵԱՀԿ ԽՎ-ում
20.02.2026 | 21:45
 «Կամասուտրա»՝ պատմության դասագրքի փոխարեն. ինչպես է Arajin Chariq-ը թիրախավորում քաղաքական գործիչներին
20.02.2026 | 21:31
Օրերս Ամասիայում հայտնված ադրբեջանցիները նաև 2013 և 2014 թվականներին են այցելել ՀՀ. ԱԱԾ
20.02.2026 | 21:22
Անգլերենի համադպրոցական մրցույթ՝ «The Magic of English»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 21:12
Գալուզինը ՌԴ-ում Թուրքիայի դեսպանի հետ Հարավային Կովկասում իրավիճակն է քննարկել
20.02.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի և Գարեգին Բ-ի սուր առճակատումը նոր երանգ ստացավ․ ի՞նչ հանգուցալուծում կլինի
20.02.2026 | 20:51
Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ միջուկային համաձայնագրի նախագիծը պատրաստ կլինի «առաջիկա երկու-երեք օրերին»
20.02.2026 | 20:44
Ավստրիայում ճնշումնե՞ր են եղել․ Փաշինյանին միացած հոգևորականի անունը՝ նրա դեմ կոշտ հայտարարության տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 20:32
Խուզարկություններ` Երևանի շուրջ 40 հասցեներում
Բոլորը

Հաղթանակի կամրջի տակ գտնվող 9000 քմ տարածքը կռվախնձոր է դարձել։ Այդտեղ իրականացվող շինարարությունը, «Սասնա Երկիր» ՓԲԸ-ի պնդմամբ, ապօրինի է։ Ընկերության  փաստաբան Գոհար Մանուչարյանն ասում է՝ 9000 քմ տարածքը պատկանում է «Սասնա Երկիր» ՓԲԸ-ին, իսկ քաղաքացի Վահան Թովմասյանն  իրենց տարածքում ապօրինի շինարարություն է սկսել։  Փաստաբանի խոսքով՝ Երևանի քաղաքապետարանը շինթույլտվություն չի տրամադրել, բայց տարածքում արդեն ինքնակամ շինություն կա։ 

«Սասնա Երկիր» ՓԲԸ ներկայացուցիչները դիմել են Երևանի քաղաքապետարան՝ կասեցնելու շինարարությունը։ Եվ քանի որ քաղաքապետարանը դա չի արել, ընկերությունը դիմել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ սեփականության իրավունքի խախտումը վերացնելու, ինքնակամ կառույցը քանդելու և տարածքի նախկին տեսքը վերականգնելու պահանջով: Որպես հայցի ապահովման միջոց՝ «Սասնա Երկիր» ՓԲԸ-ի փաստաբան Մարգար Սողոմոնյանը խնդրել է դատարանից պարտավորեցնել Վահան Թովմասյանին և այլ անձանց՝ ձեռնպահ մնալ Երևանի Աթենքի 5/2 հասցեում և դրան հարակից հատվածում շինարարական աշխատանքներ իրականացնելուց, ինչպես նաև նշված հասցեում գտնվող ինքնակամ կառույցը տիրապետելուն, օգտագործելուն և տնօրինելուն ուղղված որևէ գործողություն կատարելուց։ Դատարանը մասնակի է բավարարել միջնորդությունը՝ Վահան Թովմասյանին պարտավորեցնելով ձեռնպահ մնալ  շինարարական աշխատանքներ իրականացնել Աթենքի 5/2 հասցեում: Վահան Թովմասյանն էլ պնդում է, որ ինքը Աթենքի 5/2 հասցեում որևէ շինարարություն չի իրականացնում։ 

«Ես Աթենքի 5/2 հասցեում երբեք չեմ կատարել որևէ շինաշխատանք, ոչ մի առնչություն չունեմ այդ հասցեի հետ, անգամ մուտք չեմ գործել  այդ տարածք։ Այն տարածքում, որտեղ կառուցված է շինությունը, Թաիրով 50/10 հասցեն է, ես ունեմ տեղեկանք ու շինթույլտվություն տրված Երևանի քաղաքապետարանի կողմից»,- ասում է Վահան Թովմասյանը։

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը պարզաբանում է՝ քաղաքապետարանը Թաիրով 50/10 հասցեում Վահան Թովմասյանին ջրամատակարարման ու էլեկտրաէներգիայի մատակարարման թույլտվություն է տրամադրել 2020 ու 2022 թվականներին։ Թաիրով 50/10 և Աթենքի 5/2 հասցեները գտնվում են իրար կից,  բայց պարզ չէ՝ որտեղ է սկսվում և ավարտվում Թաիրով 50/10 հասցեն։ Այսինքն՝ ստացվում է, որ  Թաիրով 50/10 հասցեն ներառված է «Սասնա Երկիր» ՓԲԸ-ին պատկանող տարածքում։ Նշված 9000 քմ տարածքը 1999 թվականից 30 տարի ժամկետով Երևանի քաղաքապետի որոշմամբ տրամադրվել է «Սասնա Երկիր» ՓԲԸ-ին՝ հանգստի համալիր կառուցելու նպատակով, ապա 2002 թվականին տարածքը վաճառվել է նույն այդ ընկերությանը։

«Աթենքի 5 ու 5/2-ը այդ 9000 քմ-ն է, որը պատկանում է «Սասնա Երկիր» ՓԲԸ-ին։ Խնդիրը հետևյալն է․ ինչ-որ սահմանային ճշգրտումներ է արվել, որի արդյունքում այդ մարդկանց տարածքը փոքրացել է, բայց թղթով իրենք այդ 9000 քմ-ի սեփականատերն են։ Վահան Թովմասյանը տեսել է, որ այդ տարածքը ազատ է, դիմել է, հասցե է հանել, հետո այդ հասցեով ստացել է երկու շինթույլտվությունները՝ փաստացի հայտնվելով այդ մարդկանց տարածքում»,- բացատրում է Հայկ Կոստանյանը։

Վահան Թովմասյանի պնդմամբ՝ Աթենքի 5/2 հասցեին կից հողատարածքը, այսինքն՝ Թաիրով 50/10-ը, ՀՀ կադաստրի կոմիտեում գրանցված է իր անունով։ «Սասնա Երկիր» ՓԲԸ-ի փաստաբաններն էլ հակառակն են պնդում՝ ամբողջ հողատարածքն ընկերության սեփականությունն է։ Թովմասյանն էլ ընդգծում է, որ տարիներ շարունակ ինքն է մշակել հողատարածքը, այն իրեն է պատկանում։

Վահան Թովմասյանի խոսքով՝ հողատարածքը, որի վրա կառուցված են երկու շինությունները, մեկը՝ դեռևս կիսակառույց, ոչ թե Աթենքի 5/2, այլ Թաիրով 50/10 հասցեում են, իսկ ինքնակամ շինությունն օրինականացնելու մասով դիմել է դատարան։ Միաժամանակ, Factor.am-ը «Դատալեքս» համակարգից տեղեկացավ, որ ՀՀ վարչական դատարանում քննվում է «Սասնա Երկիր» ՓԲԸ-ի հայցն ընդդեմ ՀՀ Կադաստրի կոմիտեի՝ Հայցվորին սեփականության իրավունքով պատկանող Երևանի Աթենքի 5 և 5/2 հասցեներում գտնվող անշարժ գույքերի մասով ՀՀ կադաստրի կոմիտեի էլեկտրոնային քարտեզն ուղղելուն պարտավորեցնելու պահանջի մասին՝ այն համապատասխանեցնելով ընկերության սեփականության վկայականներում սահմանված հողամասերի մակերեսների հետ:

Փաստաբան Գոհար Մանուչարյանն ասում է՝ «Սասնա Երկիր» ՓԲԸ-ին պատկանող հողատարածքի մակերեսը կադաստրային քարտեզում 9000 քմ-ի փոխարեն 4000 քմ է։ Փորձեցինք մեկնաբանություն ստանալ Կադաստրի կոմիտեից՝ հասկանալու համար, թե երբ և ինչպես է իրականացվել սահմանների ճշգրտումը, ինչպես է ստացվել, որ նույն տարածքը պատկանում է երկու տարբեր մարդկանց։ Կոմիտեից սլաքներն ուղղեցին Երևանի քաղաքապետարանի կողմ, բայց ավելի հստակ ու հիմնավոր պատասխան ստանալու համար առաջարկեցին գրավոր դիմել։

Պարզելու համար, թե իրականում ինչ է տեղի ունեցել, ով է ճիշտ, իսկ ով՝ սխալ, «Սասնա Երկիր» ՓԲԸ-ն դիմել է Երևանի քաղաքապետարան, որպեսզի ճշգրտվեն հողատարածքի սահմանները և տրամադրվի այդ 9000 քմ տարածքի հատակագիծը։ Մինչև հուլիսի 14-ը քաղաքապետարանը պիտի ավարտին հասցվի այս գործընթացը։ 

Մինչ կպարզվի՝ ով է այս հողատարածքի սեփականատերը կամ ով որքան տարածք ունի, Վահան Թովմասյանը շարունակում է շինարարությունը։  

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան