Հանրային լողափում դուռը բացեցի, բռնակը մնաց ձեռքս․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 14:08
Ադրբեջանն ու Ղազախստանն ավարտել են Տրանսկասպյան օպտիկամանրաթելային մալուխի անցկացումը
06.08.2026 | 14:00
Հարցազրույց չեմ տալիս, ցտեսություն. Հայկ Կոնջորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:54
Պայթյուն՝ բենզալցակայաններից մեկում
06.08.2026 | 13:48
ՔՊ-ն Վարդևանյանի ընտրության հարցով փակ նիստ է անցկացնում
06.08.2026 | 13:46
Իրանի նախագահը հայտարարել է, որ գերագույն առաջնորդի հետ կապ հաստատելը «շատ դժվար է»
06.08.2026 | 13:38
Արամ Վարդևանյանը Էդգար Ղազարյանի փոխարեն ներողություն խնդրելու պատրաստակամություն հայտնեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:30
Խաղացողը փողոցում կանգնեցրել է ինձ, ասել՝ «մի բան արեք, փրկեք ինձ էս պրոբլեմից»․ Փաշինյան.
06.08.2026 | 13:23
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 14 վագոն ցորեն
06.08.2026 | 13:14
Դատող կողմի համար տապալված դատավարություն է․ Դավիթ Իշխանյանի ուղերձը Բաքվի բանտից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:11
Մեսիի դուբլը հաղթանակ է բերել «Ինտեր Մայամիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:07
Մարիա Կարապետյանը Գառնիկ Դավթյանի և ադրբեջանցիների համատեղ լուսանկարները կհրապարակի՞. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:00
ՀԷՑ-ը դառնալու է պետական սեփականություն և հանձնվելու հավատարմագրային կառավարման. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:56
Բաքվի վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել հայ գերիների շինծու գործերով դատավճիռները
06.08.2026 | 12:51
Արամ Վարդևանյանը որոշել է՝ չի վերադառնալու փաստաբանական գործունեությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:45
Թուրքիայի ԱԽ-ն Էրդողանի գլխավորությամբ կքննարկի Հարավային Կովկասում իրավիճակը
Բոլորը

Ներկայում Սևանի ափին 8 հանրային լողափ կա։ Սևանի ափամերձ տարածքներում կստեղծվեն 4 նոր հանրային լողափեր։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հայտնեց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը` ներկայացնելով կառավարության համապատասխան որոշման նախագիծը։

«Իրավական ակտի ընդունումը «Սևան» ազգային պարկի տարածքում հանրության բոլոր շերտերի համար հասանելի հանգստի հնարավորության ձևավորումն է»,– հայտնեց նախարարը։

«Հայաստանում բավականին երկար ժամանակ գործում են հանրային լողափեր ու ես մի քանի անգամ փորձել եմ անձամբ այցելել ու տեսնել՝ ինչ է կատարվում այնտեղ,- նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ -Տրամաբանությունն այն է, որ հանրային լողափում ամեն ինչ անվճար է: Ես փորձել եմ բացել դուռ և բռնակը մնացել է ձեռքումս, սանիտարական վատ վիճակ, կոտրված նստարաններ, աղբի կուտակումներ, էլ չասեմ սանհանգույցի վիճակի մասին։

Ես հանձնարարական եմ տվել, որ մրցույթով պետք է հանրային լողափեր ստեղծենք ու մրցույթով տանք կառավարման։
Հիմնական բաները, որ քաղաքացին կարող էր առանց որևէ վճարման անել, եթե այդ հանրային լողափի կառավարող ընկերությունը այնտեղ ներկա չլիներ, այդ նույն բաները պետք է քաղաքացուն հասանելի լինեն մատչելի կերպով։ Այսինքն՝ ցանկացած քաղաքացի կարող է գնալ, նստել այդ ափին ու ամբողջ օրը անցկացնել այնտեղ, իր հետ բերել ուտելիք, անհրաժեշտ պիտույքներ, օգտագործել ու թողնել գնալ։

Բայց մյուս կողմից,՝ եթե քաղաքացին ուզում է օգտվել որոշ ծառայություններից, պետք է վճարի և օգտվի։ Սա արվում է նրա համար, որ մասնավոր հատվածը շահագրգռված լինի ներդրումներ անել, պատշաճ վիճակի բերել տարածքը և սպասարկում իրականացնել, որի արդյունքում կստեղծվի պատշաճ միջավայր հանգստի համար»։
Վարչապետի դիտարկմամբ՝ հանրային լողափերում որոշ ծառայություններ անհրաժեշտ է դարձնել վճարովի, քանի որ որոշակի խնդիր կա․ «Փորձը ցույց է տալիս, որ անվճար սանհանգույցը երբեք նորմալ վիճակում չի լինում, թող լինի էժան, սիմվոլիկ վճարով, բայց լինի արժանապատիվ։
Միաժամանակ պետք է արգելենք նաև հանրային լողափի մուտքի համար որևէ վճար ստանալը։

Մարդը մտնում է Սևանի տարածք, գալիս ասում են՝ 10 հազար տուր, ինչի՞ համար տա: Մենք պետք է արգելենք մուտքի համար որևէ վճար ստանալը, բայց եթե ավտոկանգառ կա, որն անվտանգություն է սահմանում, եթե մարդը 200 դրամ վճարի, ի՞նչ կլինի, թող վճարի, ինքն էլ հանգիստ կլինի, ոչ թե կես ժամը մեկ կվազի նայի՝ ավտոյի հայելիները տարե՞լ են, թե՞ չէ»։

Մանրամասները՝ տեսանյութում։