«Ինչո՞ւ է մարդը ցածր տոկոս ուզում, որ վալերիանկա քիչ խմի, կյանքը թեթև լինի».  Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 15:27
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 15:24
Ռուսաստանը թույլատրել է ցածրորակ վառելիքի վաճառքը մինչև 2027 թվականը
06.08.2026 | 15:16
Պիտի կարողանան ՀԷՑ-ը խլել, որ հանձնեն. Սամվել Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 15:09
Արենի համայնքին կհատուցվի 2.2 միլիոն դրամ. Դատախազության՝ պետշահերի հայցը բավարարվել է
06.08.2026 | 15:00
Երկու օրով կփակվի Խանջյան փողոցի մի հատվածը
06.08.2026 | 14:51
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը զինամթերքի «հսկայական պաշարներ» ունի՝ դրանց սպառվելու մասին հաղորդումների ֆոնին
06.08.2026 | 14:44
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 14:42
Մոսկվան հայտարարում է, որ ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև կոնֆլիկտ գոյություն չունի
06.08.2026 | 14:35
Երեք պաշտոնյա ազատվել է զբաղեցրած պաշտոններից
06.08.2026 | 14:31
Սամվել Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.08.2026 | 14:27
Երեք պաշտոնյա վերանշանակվել է, ևս մեկը՝ նշանակվել փոխնախարար
06.08.2026 | 14:25
Թաիլանդում հանդիպման ժամանակ ֆուտբոլիստ է մահացել կայծակի հարվածից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 14:20
Պակիստանում զգալի թվով հայեր են բնակվում․ պակիստանցի դիվանագետը կարևորել է Հայաստանի, Ադրբեջանի և Պակիստանի միջև կապերի ամրապնդումը
06.08.2026 | 14:12
Վրաստանի Խորհրդարանի նախագահ շնորհավորել է Ռուբինյանին՝ ԱԺ նախագահ ընտրվելու առթիվ
06.08.2026 | 14:08
Ադրբեջանն ու Ղազախստանն ավարտել են Տրանսկասպյան օպտիկամանրաթելային մալուխի անցկացումը
Բոլորը

«2018 թվականի և հետագա մեր քննարկումներում առանցքային տեղ է զբաղեցնում այն, որ արժեթղթերի շուկայի զարգացումը կարող է դառնալ այն նոր կոմպոնենտը, որը ոչ միայն տնտեսական զարգացման նոր խթան կդառնա, այլև մարդկանց սոցիալական և տնտեսական ակտիվության և սոցիալական պաշտպանվածության նոր մեխանիզմ կդառնա»,- նշեց Փաշինյանը:

Վարչապետը կարևորեց Հայաստանում Ֆինանսական գրագիտության զարգացման հարցը՝ հավելելով, որ երբեմն ոչ մեծ ֆինանսական միջոցներ ներդնելով՝ կարելի է բարեկեցության մակարդակ փոխել։

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նշեց, որ Կառավարությունը և Ֆինանսների նախարարությունը կապիտալ շուկայի զարգացման մեջ էական դեր են խաղում այն իմաստով, որ պետական գանձապետական պարտատոմսերի լիկվիդայնությունը և նրանց շուկայի զարգացումը էական ազդեցություն են ունենում և շուկա է ձևավորում:

«Նույն վարկանշային կազմակերպություններն ուղղորդվում են սուվերեն վարկանիշով և մեր պարտատոմսերի գնանշումները հետագայում ուղենիշ են հանդիսանում մասնավոր ընկերությունների համար:

Այստեղ պետք է մեծ ուրախությամբ նշեմ, որ մեր պարտատոմսերի նկատմամբ հետաքրքրությունը վերջին ամիսներին էականորեն փոխվել է, և մենք ունենք մեծ հետաքրքրություն աշխարհի խոշորագույն ներդրումային կազմակերպությունների և բանկերի կողմից, ովքեր մեծ ցանկություն ունեն ներդրում կատարել պետական գանձապետական պարտատոմսերով դրամով գնանշված»,- նշեց նախարարը:

Հովհաննիսյանը նաև ընդգծեց՝ մեր պետական գանձապետական պարտատոմսերի նկատմամբ հետաքրքրությունը տեղի է ունենում այն ժամանակ, երբ աշխարհում տոկոսադրույքները բարձրանում են, իսկ Հայաստանում տոկոսադրույքները իջնում են, և կա սպասում, որ շարունակելու են իջնել։

Վարչապետն արձագանքեց․ «Ինչո՞ւ է մարդը նախընտրում ցածր տոկոսադրույքը, պարզ պատճառով՝ այս երկիրն ավելի վստահելի է համարում․ այսինքն՝ իր կյանքը ավելի թեթև կլինի, ավելի քիչ կանհանգստանա, ավելի քիչ վալերիանկա կխմի, շահույթ կստանա»։

Մանրամասները՝ տեսանյութում։