Հրադադարի 1 խախտում է արձանագրվել Մարտունու շրջանում. ՌԴ ՊՆ
Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանում հրադադարի մեկ խախտում է արձանագրվել։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ՊՆ-ից։ Տուժածներ չկան:
Ռուս խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը փաստի առնչությամբ հետաքննություն է անցկացնում ադրբեջանական և հայկական կողմերի հետ ։