10 հազար ծառ կտրելու դեպքում հնարավոր կլինի՞ կանխել հիվանդության տարածումը. փորձագետը պարզաբանում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.06.2026 | 16:10
Դատախազությունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը հանցագործություն է. այն պատժվում է 1-3 տարի ժամկետով ազատազրկմամբ
06.06.2026 | 15:55
ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկվածների ընդհանուր թիվը հունիսի 6-ի դրությամբ կազմել է 2 միլիոն 485 հազար 851
06.06.2026 | 15:33
Հողամասը կանցնի պետությանը․ Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Դատախազության հայցը
06.06.2026 | 15:15
Մոտ 100 ընտրողի տրվել է 100 հազարից մինչև 500 հազար դրամ ընտրակաշառք․ 40 անձ ձերբակալվել է
06.06.2026 | 14:49
Անօդաչու թռչող սարքեր և հատուկ տեխնիկա․ ընտրություններից առաջ Հակակոռուպցիոն կոմիտեն լայնածավալ գործողություններ է իրականացնում
06.06.2026 | 14:39
«Հանրապետություն» կուսակցությունը դեռևս որոշում չունի՝ կդիմի վարչական դատարան, թե՝ ոչ. հայտնում են, որ եռօրյա ժամկետ ունեն
06.06.2026 | 14:11
Հայ շախմատիստների վերջնական արդյունքները կանանց ԵԱ-ում
06.06.2026 | 13:56
Նավթի գները նվազել են
06.06.2026 | 13:33
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են
06.06.2026 | 13:05
Հայտնի է Հայաստանի հավաքականի հայտացուցակը Ղազախստանի դեմ խաղում․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.06.2026 | 12:50
«Նման ընտրությունները լեգիտիմ չեն լինի»․ Մեդվեդևը՝ Հայաստանի առաջիկա ընտրությունների մասին
06.06.2026 | 12:34
ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին
06.06.2026 | 12:25
Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակիչ է դուրս եկել Խորվաթիայում
06.06.2026 | 12:13
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
06.06.2026 | 11:56
Արամ Դանիելյանից կբռնագանձվեն բնակարաններ, հողամասեր, մեքենաներ և 100 մլն դրամ
Բոլորը

10 հազար ծառ կտրելու դեպքում հնարավոր կլինի՞ կանխել հիվանդության տարածումը. «Ծառահատումների վտանգ․ «Սևան» ազգային պարկի տարածքում սոճուտների անտառտնկարկներում ի հայտ եկած հիվանդությունը» թեմայով ասուլիսում արզաբանելով այս հարցը՝ բնապահպանության ոլորտի փորձագետ, բնապահպանության նախարարի նախկին տեղակալ Այսեր Ղազարյանն ընդգծեց, որ խնամքի հատումները պատշաճ ձևով իրականացնելու դեպքում չի խանագարի, այլ կնպաստի էկոհամակարգերի վիճակի բարելավմանը։

«Եթե չունենք մասնագիտական խմբեր, որոնք պատշաճ ծառահատում կիրականացնեն՝ համաձայն համապատասխան կանոնակարգերի, ապա կձախողենք։ Պետք է ստեղծել համապատասխան մոբիլ խումբ՝ նախարարության տանիքի տակ, որը բաղկացած կլինի 10-15 հոգուց, և դրան զուգահեռ ունենալ մասնագիտական հանձնախումբ, որը կգնա տեղում կնայի և կհաստատի, և գործընթացը կսկվսի ու տեխնիկական խումբը կիրականացնի ծառահատումները, այլ ոչ թե այդ աշխատանքները պետք է իրականացնեն տեղացիները կամ տեղի ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները։ Չպետք է այնպես իրականացվի ծառահատումը, որ այդ 10 հազար ծառը կտրելով՝ ավելի վատթարացնեն իրավիճակը։

Այսինքն՝ մասնագիտական հստակ քայլերի, մոնիթորինգի և հսկողության լուրջ գործիքակազմի կիրառմամբ դա պետք է իրականացվի։
Մենք ուշացել ենք․ կանխատեսվում էր, որ ասեղնատերևավոր անտառների, մասնավորապես սոճու տնկարկների մասով նեմատոդային խնդիր է լինելու և առաջարկվում էր տրանսֆորմացիա իրականացնել՝ խնամքի ծառահատումներով բարելավել անտառի վիճակը և այնտեղ լայնատերև ծառատեսակներ տնկել, արդյունքում կունենայինք խառը տնկարկներ։ Եվ եթե արդյունքում սոճին չորանա, հրդեհի կամ այլ լուրջ խնդրի հետևանքով տվյալ տարածքում աղետ չենք ունենա»,- նշեց փորձագետը։

Նշենք, որ «Սևան» ազգային պարկում հիվանդությամբ վարակված սոճու 10 000 ծառ վտանգված է, դրանք չորացման են գնում։ Սոճուտների անտառտնկարկներում խնդիրը սուր է, հիվանդությունը շատ արագ տարածվում է։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ խոսքը վտանգավոր հիվանդության մասին է, առանցքային վնասատուն նեմատոդն է, որը բզեզների միջոցով է տարածվում։ Վարակված ծառերն առանց թուլացման նշանների չորանում են, ինչի հետևանքով տեղի է ունենում ծառերի անկում, խախտվում է ծառերի սաղարթի միակցվածությունը՝ վերածվելով նոսր անտառի: Այս գործընթացին զուգահեռ տվյալ օջախներում խաթարվել է նաև սոճիների բնականոն վերաճը: ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը քննարկումներ է անցկացնում մասնագետների հետ՝ փորձելով լուծումներ գտնել։ Քննարկումներին մասնակցել է նաև բնապահպանության ոլորտի փորձագետներ։

Մանրամասները՝ տեսանյութում։

՝