Ելքի վիզան ինչի՞ համար է, հերթերը տեսե՞լ եք․ Սիսակ Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
Բոլորը

ԱԺ այսօրվա արտահերթ նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը, դիմելով ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանին, հետաքրքրվեց, թե ՀՀ քաղաքացիների անձնագրում ելքի վիզան ինչի՞ համար է պահանջվում և կա՞ աշխարհում երկրորդ երկիր, որտեղ ևս նման վիզան պահանջվում է՝ երկրից դուրս գալու համար։

Պատգամավորի խոսքով՝ հենց անձնագրում այդ մեկ կնիքը դնելու պատճառով է անձնագրային բաժանմունքներում այդքան անհռելի հերթեր գոյանում.

«Ելքի վիզան ինչի՞ համար է․․․ Այնպես էլ չի, որ մեծ գումար են տալիս քաղաքացիները, որ մտածենք՝ պետությունը գումարի համար է դա անում։ Արդյո՞ք նախատեսված է այդ ընթացակարգը հանել»։

Մկրտչյանը պատասխանեց, որ օտարերկրյա պետությունում ՀՀ քաղաքացիների անձնագրերի վավերականության այդ կնիքը սահմանված է կառավարության թիվ 821 որոշմամբ։

«Այդ խնդրի լուծումը վերջնական նոր համակարգի ներդրմամբ կլուծվի, երբ ՀՀ-ում կգործի ՀՀ քաղաքացու մեկ ճամփորդական փաստաթուղթ՝ այն է բիոմետրիկ կենսաչափական տվյալներ պարունակող անձնագիրը և նման կնիքի անհրաժեշտություն չի լինի»,- նշեց փոխնախարարը՝ հավելելով, որ միայն ՀՀ-ում է, որ ելքի այդ կնիքն անհրաժեշտություն է։

Գաբրիելյանն արձագանքեց, որ բիոմետրիկ անձնագրերի մասով էլ արդեն քանի տարի է՝ խնդիրներ են լինում և միշտ հետաձգվում են, քանի որ տպելու հետ կապված խնդիրներ կան. «Կա՛մ պետք է շուտ ապահովենք այդ բիոմետրիկ անձնագրի տրամադրումը, կա՛մ այդ կնիքի հարցը լուծենք»։

Մանրամասները՝ տեսանյութում։