Փաստաբանները երթով հասել են ՆԳՆ շենքի մոտ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Փաստաբանները երթով հասել են ՆԳՆ ոստիկանության շենք: Նրանք հետևյալ գրությամբ պաստառ են բերել՝ «2023 թվականի հունվարի 9-ին նշանակված ոստիկանության պետ Արամ Կառլենի Հովհաննիսյանը ճանաչվում է «Փաստաբանության թշնամի»՝ այս տարվա փետրվարին և հունիսին փաստաբանների նկատմամբ ոստիկանության ծառայողների կողմից կատարված բռնությունների, ինչպես նաև փաստաբան Կարեն Ալավերդյանի նկատմամբ բռնություն կատարած ոստիկանության ծառայողների լիազորությունները չդադարեցնելու համար»։

Նշենք, որ փաստաբան Կարեն Ալավերդյանը հունիսին բարձրաձայնել էր իր և իր պաշտպանյալի նկատմամբ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնի բաժնում բռնություն գործադրելու մասին: ԱԱԾ-ն երեկ հաղորդագրություն է տարածել` հայտնելով, որ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով ոստիկանության երկու ծառայողի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է իրականացվել, նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել լիազորությունների կասեցումը: Այսինքն` այս ոստիկանները ժամանակավորապես չեն կարող ծառայել։

Հարկ է նկատել, սակայն, որ այս որոշումը կայացրել է ոչ թե ոստիկանությունը, այլ ԱԱԾ-ն, ընդ որում, փաստաբանները պահանջում են ոչ թե կասեցնել, այլ դադարեցնել ոստիկանների լիազորությունները:

Արաքս Մամուլյան