Հայ ըմբիշները ևս երեք մեդալ են նվաճել Եվրոպայի երիտասարդական առաջնությունում
Հունգարիայում ընթացող Մ15 տարեկանների Եվրոպայի առաջնությունում հայ ազատ ոճային ըմբիշները նվաճեցին ևս երեք մեդալ։
Ինչպես հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից, Գառնիկ Մանուկյանը դարձել է արծաթե մեդալակիր, իսկ ըմբիշներ Մարատ Աճեմյանն ու Ջանես Նազարյանը ազգային թիմին մեկական բրոնզ են բերել։
Հիշեցնենք, որ Հունգարիայի Կապոսվար քաղաքում հուլիսի 7-ին մեկնարկել է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը։