ԲԿՄԱ և «Վան» թիմերը` ՀՀ լողափնյա վոլեյբոլի 2023 թվականի չեմպիոններ

Լուրեր

06.08.2026 | 17:38
ՌԴ ԱԳՆ-ն պնդում է, թե ՀՀ ապրանքների արտահանման դեմ սահմանափակումներ չի կիրառվում
06.08.2026 | 17:30
Ծնվել է Վալերի Կարպինի առաջին որդին․ նա 5 դուստր ունի
06.08.2026 | 17:23
Փաշինյանը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, նախատեսվում է ստորագրել երեք համաձայնագիր
06.08.2026 | 17:06
Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը որակազրկվել է դոպինգի համար
06.08.2026 | 16:58
ՆԳՆ պարեկային ծառայության պաշտոնյան կալանավորվել է, էկոպարեկային ծառայության Սևանի տեղամասի պետի պաշտոնավարումը՝ կասեցվել
06.08.2026 | 16:51
Ո՞ր ավտոբուսների և տրոլեյբուսի երթուղիներն են ժամանակավորապես փոխվելու
06.08.2026 | 16:40
«ԿԵՆՏՐՈՆ» հեռուստաընկերությունը տուգանվել է 
06.08.2026 | 16:27
Ադրբեջանը պատրաստ է գազ մատակարարել Ուկրաինային․ կողմերը ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցեր են քննարկել
06.08.2026 | 16:20
«Արարատ-Արմենիան» հետաքրքրված է Վահան Բիչախչյանի ծառայություններով. աղբյուր
06.08.2026 | 16:14
Արամ Վարդևանյանը ներողություն խնդրեց Էդգար Ղազարյանի խոսքերի համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 16:11
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել ռուսական բանկերի, այդ թվում՝ «Օզոն Բանկի» նկատմամբ
06.08.2026 | 16:04
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 15:57
Սամվել Կարապետյանը դատական նիստի ժամանակ հետևում է ԱԺ նիստին
06.08.2026 | 15:43
Հայ եկեղեցու առաջնորդը կկանգնի դատարանի առաջ՝ կառավարության հետ խորացող հակամարտության ֆոնին․ Reuters-ի անդրադարձը
06.08.2026 | 15:39
Նոր քրեական գործ՝ Ծառուկյանի ու Առուստամյանի նկատմամբ․ ըստ ՔԿ-ի, 2,5 մլն դոլարի գույք է հափշտակվել
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Երևանում անցկացվել է ՀՀ լողափնյա վոլեյբոլի 2023 թվականի կանանց և տղամարդկանց առաջնությունը,որին մասնակցել են կանանց 16 և տղամարդկանց 10 թիմեր․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Կանանց պայքարում առաջնության հաղթողի տիտղոսը նվաճել է «Վան» թիմը՝ եզրափակչում 2-0 հաշվով առավելության հասնելով Կոտայքի մարզի «Գեղաշեն-1» թիմի նկատմամբ: Ի դեպ, վերջիններս առաջնության հայտնությունն էին, որոնք եզրափակիչ էին դուրս եկել հաղթելով ավելի փորձառու թիմերին: Լավագույն եռյակը եզրափակել է «Գեղաշեն-2» թիմը՝ 2-0 հաշվով հաղթանակ տանելով ԲՊՀ թիմին:

Տղամարդկանց պայքարում առաջնության չեմպիոնի կոչման համար պայքարել են «ՖԻՄԱ-1», ԲԿՄԱ, «ՖԻՄԱ-2» և «Գյումրի» թիմերը: Հաղթահարելով առաջնության կիսաեզրափակիչ փուլերը՝ «ՖԻՄԱ-2»-ն ու ԲԿՄԱ-ն դուրս եկել եզրափակիչ: Վերջինս լարված պայքարում նվաճել է չեմպիոնի տիտղոսը:

Նշենք՝ լողափնյա վոլեյբոլի տղամարդկանց առաջնությանը Եվրոպայի վոլեյբոլի ֆեդերացիայի կողմից ճանաչվել է որպես ակումբային առաջնության տուր, իսկ առաջնության չեմպիոնը 2023 թվականին կմասնակցի լողափնյա վոլեյբոլի Եվրոպայի ակումբային առաջին առաջնությանը:

Հայաստանի առաջնության մրցանակակիրները պարգևատրվել են պատվոգրերով, մեդալներով և գավաթներով: