Հունիսի 15-ից Արցախն ապրում է ամբողջությամբ իր ներքին ռեսուրսներով. Արցախի պետնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
03.08.2026 | 19:52
Կառավարությունը ձևավորվեց․ ով է մնում, ով՝ հեռանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 19:34
Factor TV-ի հրապարակումներից հետո երկու կաթված ստացած կալանավորն ազատ է արձակվել
03.08.2026 | 19:19
Իդրամը և IDBank-ը՝ Seaside Startup Summit-ի ստարտափների կողքին
03.08.2026 | 19:09
Դանիել Իոաննիսյանի հաղորդման հիման վրա Ավետ Կոնջորյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
03.08.2026 | 18:52
Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար
03.08.2026 | 18:50
ՖԻԴԵ. Հայ շախմատիստների դիրքերը դասակարգման աղյուսակում
03.08.2026 | 18:45
Ռուբեն Ռուբինյանը երկու խորհրդական և երկու օգնական է նշանակել
03.08.2026 | 18:41
2020 թվականին տեղի է ունեցել ՔՊ-ի նենգ ու ստոր արշավը ԱԺ-ում աշխատող իմ կնոջ դեմ․ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 18:32
Ավետիք Չալաբյանի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ
03.08.2026 | 18:26
Թուրքական Աքյաքայի շրջանի ղեկավարը Հայաստանի հետ սահմանին ծանոթացել է երկաթուղու շինաշխատանքներին
03.08.2026 | 18:17
Վնասով աշխատող ընկերության ղեկավարն ավելի շատ է ստանում, քան նախագահն ու վարչապետը միասին վերցրած․ Արթուր Խաչատրյանը՝ Կոնջորյանի կնոջ մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արցախը հունիսի 15-ից հետո ամբողջությամբ ապրում է իր ներքին ռեսուրսներով, իսկ ինքնաբավության բավարար մակարդակ չունեցող երկրի համար, որն ապրում էր Հայաստանի հետ անխզելի կապի միջոցով, նման պայմաններն աննկարագրելի ծանր են: Այս մասին հուլիսի 6-ին Հայաստան-Արցախ հեռուստակամուրջ-ասուլիսի ընթացքում ասաց Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը՝ անդրադառնալով ամբողջական շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակին:

«2022 թվականի դեկտեմբերի 12-ից սկսած մինչև ընթացիկ տարվա հունիսի 15-ը Արցախ էր մտել չնչին քանակի սնունդ, որն ընդամենը բավարարել էր բնակչության նվազագույն կարիքները: Բնականաբար այդ ամենին զուգահեռ կրճատվել էին մեր ներքին ռեսուրսները:

Ավելի քան 20 օր է՝ արցախցի երեխաները, տարեցները, հղի կանայք զրկված են անհրաժեշտ քանակի միրգ ու բանջարեղեն օգտագործելու հնարավորությունից, բացակայում են տարրական հիգիենայի պարագաները, մարդիկ զրկված են հիվանդին բուժհաստատություն տեղափոխելու հնարավորությունից:

Առաջին անհրաժեշտության պարագաները մի կերպ փորձ է արվում հավասարաչափ բաշխել ու հասցնել բնակիչներին, իսկ շրջաններում ապրող մեր քաղաքացիներն ամբողջությամբ կտրված են մայրաքաղաքից ու Ստեփանակերտի բուժհաստատություններ դիմելու հնարավորությունից:

Գյուղատնտեսությամբ զբաղվող մարդիկ կանգնած են լրջագույն խնդիրների առաջ: Հայաստանից էլեկտրաէներգիայի ու գազի մատակարարումը դադարեցված լինելու պայմաններում մարդիկ ընդամենը մի քանի ժամ են ստանում էլեկտրաէներգիա»,-ներկայացրեց Արցախի պետնախարարը՝ համոզմունք հայտնելով, որ այս ամենը ոչ թե մարդու իրավունքների խախտում, այլ ոչնչացում է:

«Ոչ ոք թող չմտածի, որ այս իրավիճակի հանդուրժումը բացասական հետևանք չի ունենալու հավաքական աշխարհի վրա»,-ընդգծեց Ներսիսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։