Մեզ մտքի՛ հեղափոխություն է պետք, մնացյալը սուտ է․ փրկիչների փնտրտուքն ական է՝ մեր մտածողության մեջ դրված․ Սերոբ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
Բոլորը

Վերջին երեք տարիներինմ հատկապես ՀՀ-ում սրվել են ներհասարակական բախումները, բանավեճերը, գաղտնիք չէ՝ պարտությամբ պայմանավորված, և նաև՝ ապագայի անորոշությամբ։ Պատճառների փնտրտուքի մեջ է հանրությունը, ինչ-որ իմաստով դա նմանվում է ներքին պատերազմի՝ հոգեբանական տիրույթում։

Այսօր հայաստանյան հասարակությունն ինչպիսի՞ մտավոր, ինտելեկտուալ, ինչու ոչ՝ հոգեբանական դրության մեջ է, ինքն իրեն հարցեր տալի՞ս է, և գտնվե՞լ են արդեն պատասխաններ։ Հասարակագետ, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը Factor TV-ին տված հարցազրույցում բացասական պատասխան է տալիս։

«Ցավոք՝ ոչ։ Հասարակական զարգացումներն ունենում են ցիկլային մոտեցումներ։ Մինչև 2018 թվականը մեզ մոտ տարածված էին ձախական գաղափարները, որոնք ավելի շատ հեղափոխական են, արդարության և հավասարության մասին են, և երբ այդ հեղափոխությունը տեղի է ունենում, որպես կանոն՝ հասարակությունը հայտնվում է մյուս բևեռում։ Հիմա մեր հասարակությունը խոսում է պահպանողականությունից, ազգայնականությունից։ Սա հասարակական զարգացման օրինաչափություն է։ Բայց կա նաև մյուս երևույթը՝ հասարակության համախմբումը և հասարակության տարալուծումը։ Մենք հիմա գտնվում ենք այդ տարալուծման փուլում»,- նշում է նա։

Որպես հասարակական պառակտման հիմնական պատճառ Սերոբ Խաչատրյանը համարում է քաղաքական ուժերին, որոնք բիրտ մրցակցության մեջ են։

«Բայց նաև ուրիշ խնդիր ունենք․ ժողովրդական կրթությունը բարձիթողի իրավիճակում է։ Եթե մենք ուզում ենք ունենալ պետականություն, պետք է ունենանք ժողովրդական կրթություն։ Խոսքը միայն դպրոցներին, քոլեջներին, բուհերին, մանկապարտեզներին չի վերաբերում, այլ ժողովրդի կրթությանը»,- ասաց փորձագետը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան