ՀԺՄ-ն պատրաստվում է դիմել ՀՀ գլխավոր դատախազին՝ ԲԴԽ-ում լրագրողների աշխատանքը խոչընդոտելու առերևույթ փաստի առնչությամբ

Լուրեր

06.08.2026 | 17:23
Փաշինյանը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, նախատեսվում է ստորագրել երեք համաձայնագիր
06.08.2026 | 17:06
Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը որակազրկվել է դոպինգի համար
06.08.2026 | 16:58
ՆԳՆ պարեկային ծառայության պաշտոնյան կալանավորվել է, էկոպարեկային ծառայության Սևանի տեղամասի պետի պաշտոնավարումը՝ կասեցվել
06.08.2026 | 16:51
Ո՞ր ավտոբուսների և տրոլեյբուսի երթուղիներն են ժամանակավորապես փոխվելու
06.08.2026 | 16:40
«ԿԵՆՏՐՈՆ» հեռուստաընկերությունը տուգանվել է 
06.08.2026 | 16:27
Ադրբեջանը պատրաստ է գազ մատակարարել Ուկրաինային․ կողմերը ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցեր են քննարկել
06.08.2026 | 16:20
«Արարատ-Արմենիան» հետաքրքրված է Վահան Բիչախչյանի ծառայություններով. աղբյուր
06.08.2026 | 16:14
Արամ Վարդևանյանը ներողություն խնդրեց Էդգար Ղազարյանի խոսքերի համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 16:11
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել ռուսական բանկերի, այդ թվում՝ «Օզոն Բանկի» նկատմամբ
06.08.2026 | 16:04
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 15:57
Սամվել Կարապետյանը դատական նիստի ժամանակ հետևում է ԱԺ նիստին
06.08.2026 | 15:43
Հայ եկեղեցու առաջնորդը կկանգնի դատարանի առաջ՝ կառավարության հետ խորացող հակամարտության ֆոնին․ Reuters-ի անդրադարձը
06.08.2026 | 15:39
Նոր քրեական գործ՝ Ծառուկյանի ու Առուստամյանի նկատմամբ․ ըստ ՔԿ-ի, 2,5 մլն դոլարի գույք է հափշտակվել
06.08.2026 | 15:35
Սալահը դարձել է Թուրքիայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը. ավելի շատ աշխատավարձ, քան «Լիվերպուլում»
06.08.2026 | 15:27
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Հայաստանի ժուռնալիստների միության նախագահը հայտարարություն է տարածել, որում ասված է․

«Այսօր նախապես հայտարարված դռնբաց նիստերը լուսաբանելու համար Բարձրագույն դատական խորհուրդ (ԲԴԽ) գնացած լրագրողները չեն կարողացել կատարել իրենց աշխատանքային ու մասնագիտական պարտականությունները: Դատական դեպարտամենտի կարգադրիչները խոչընդոտել են նրանց մուտքը ԲԴԽ նիստերի դահլիճ, ուր պետք է հրապարակվեին մի շարք դատավորների նկատմամբ կայացված կարգապահական պատասխանատվության վերաբերյալ որոշումները:

Կենդանի պատ կազմած կարգադրիչները, երբեմն լրագրողների վրա իրենց ձայնը բարձրացնելով, արգելել են վերջիններիս բարձրանալ նիստերի դահլիճ՝ պատճառաբանելով, թե տեղերը լրացած են, և նստելու տեղ չկա:
Թեպետ նիստերի դահլիճում տեղերն ըստ էության լրացված են եղել Դատական դեպարտամենտի աշխատակիցներով ու Կարեն Անդրեասյանի և նրա թիմի մտերիմներով, քանի որ 11:00-ին նշանակված առաջին նիստի մեկնարկից մեկ ժամ առաջ ԲԴԽ գնացած որևէ լրագրող կուտակում չի տեսել ԲԴԽ շենքի մուտքի մոտ, այնուամենայնիվ, լրագրողները համաձայն էին բարձրանալ նիստերի դահլիճ ու կանգնած լուսաբանել նիստը, սակայն Դատական դեպարտամենտն անդրդվելի էր: Եվ սա այն դեպքում, երբ լրագրողն ընդամենը հանդիսատես չէր, ու Դեպարտամենտը պարտավոր էր ապահովել աշխատելու համար ԲԴԽ եկած լրագրողների անխոչընդոտ մուտքը նիստերի դահլիճ:

Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է ԲԴԽ-ում լրագրողների աշխատանքը միտումնավոր կերպով, առանց բավարար հիմքերի խոչընդոտելու դեպքը:

Առաջիկայում պատրաստվում եմ դիմել նաև ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ ԲԴԽ-ում լրագրողների աշխատանքը խոչընդոտելու առերևույթ փաստի առնչությամբ»,- ասված է հայտարարության մեջ: