Փաշինյանին հենց փողոցում տեսնենք, պետք է մայթը փոխենք, որ մեզ չձերբակալեն․ Թագուհի Թովմասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
Բոլորը

«Սասնա Ծռեր» խմբավորման անդամ, ՊՊԾ գնդի գրավման գործով ազատազրկված Վարուժան Ավետիսյանի որդին՝ Դավիթը, երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կապված միջադեպով պայմանավորված բերման է ենթարկվել, ապա՝ ձերբակալվել։ Միջադեպը տեղի է ունեցել
Նիկոլ Փաշինյանի և իր տիկնկնոջ զբոսանքի ժամանակ։

Նշենք, որ Անգլիական այգում Դավիթը հանդիպել է Նիկոլ Փաշինյանին և նրա ուղղությամբ բացականչել․ «Պատասխան ես տալու իմ զոհված եղբայրների համար»։

Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն այս առնչությամբ նշեց. «Շատ վատ նախադեպ է և շատ վատ ուղղությամբ ենք մենք գնում:

Ստացվում է, որ երկրի վարչապետը իր հանգիստը վայելում է Երևանի փողոցներում ու դրանից տուժում են քաղաքացիները, ովքեր ինչ-որ ցասում ունեն, բողոք, դժգոհություն ունեն, կամ ինչ-որ ասելիք ունեն, որ փորձում են որևէ կերպ առնչվել: Եթե նախորդ անգամ ասում էինք՝ երեխան չի կարող ծնողի արարքի համար պատասխան տալ, երեխան մեղավոր չէ, ապա տվյալ դեպքում ես որևէ տեղեկություն չունեմ, թե ինչ տոնայնությամբ է գնացել զրույցը Վարուժան Ավետիսյանի որդու և Նիկոլ Փաշինյանի միջև, կամ նա հասցրե՞լ է ընդհանրապես ինչ-որ բան ասել։

Ստացվում է, որ անձեռնմխելի պաշտոնյա է Նիկոլ Փաշինյանը բոլոր իմաստներով, նրան չի կարելի մոտենալ: Բայց հիշեցնեմ, որ նախկինում նա քայլում էր փողոցներում, մարդիկ մոտենում էին, սելֆիներ էին անում, հյուրասիրություններ էին անում:

Եթե իրավիճակ է փոխվել, ուրեմն՝ թող ինքը հետևություններ անի: Եթե նա վախենում է, որ քաղաքացին իրեն մոտ գա, կձերբակալեն, սա նշանակում է՝ ինքը խնդիր ունի ու արդյոք իմաստ ունի՞ ընդհանրապես Երևանում քայլել»:
Թովմասյանը հիշեցրեց, որ նախկինում նա երբ հեծանիվով էր գնում աշխատանքի, նրա հետ հանգիստ սելֆիներ էին անում մարդիկ ու այն ժամանակ էլ անվտանգությունը իր գործն էր անում։

«Եթե Նիկոլ Փաշինյանը չի ուզում հետևություն անի, մենք պիտի հասկանանք, որ նրա ցանկացած զբոսանք սադրանք է Հայաստանի քաղաքացու նկատմամբ: Եթե տեսնենք ինքը փողոցում քայլում է, պիտի մայթը երևի փոխենք, դիմացի մայթով քայլենք, որ հանկարծ չձերբակալեն մեզ: Ես չեմ հանդիպել իրեն, բայց որ տեսնեմ, երևի այդպես վարվեմ»,- ընդգծեց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։