Մի քանի բնակիչ դիմել է դատարան և բողոքարկել շենքի վթարային լինելը․ Տիգրան Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

Երևանի Արզումանյան փողոցի համար 10 և 17 վթարային շենքերի ավելի քան 90 տոկոս բնակարաններում կատարվել է գույքերի գնահատումը։ Քաղաքապետարանը նախատեսում է այդ վթարային շենքերի փոխարեն նոր շենքեր կառուցել, իսկ այնտեղ բնակվող քաղաքացիներին բնակարաններով ապահովել։ Այս հարցն այսօր քննարկվեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում։

Փոխքաղաքապետ Տիգան Ավինյանը, դիմելով փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանին, հարցրեց՝ եթե վթարային շենքերում ապրող բնակիչներից ոչ ոք բողոք չունենա և դատական գործեր չլինեն, ապա ե՞րբ կմեկնարկեն քանդման աշխատանքները։

Սուրեն Գրիգորյանը հայտնեց, որ արդեն իսկ կան բողոքներ որոշ բնակիչների կողմից, սակայն հստակ ժամկետներ դեռ չի կարող նշել, թե երբ կսկսեն քանդման աշխատանքները։

«Ճի՞շտ եմ հիշում, որ մի քանի բնակիչ դիմել էր դատարան և վիճարկում էր շենքի վթարային լինելը»,- հարցրեց Ավինյանը, ինչին Գրիգորյանը դրական պատասխան տվեց։

Ավինյանը հիշեցրեց, որ շենքերն ունեն 4-րդ կարգի վթարայնության աստիճան։

«Ես վստահ եմ, որ խելամտությունը կհաղթի այստեղ, և մենք անխոչընդոտ ընթացքով առաջ կգնանք։

Հիշեցնեմ՝ Երևանի քաղաքապետարանը 4-րդ կարգի վթարային շենքերի ամսով սկսել է իրականացնել ծրագիր՝ կառուցապատողների հետ համագործակցությամբ, որով 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչներին ժամանակավորապես ապահովում է վարձով բնակարաններով, իսկ հետագայում նույն տեղում կառուցված նոր շենքերում ապահովելու է նաև բնակարաններով։ Երևանի քաղաքապետարանը դրա երաշխավորն է, այսինքն՝ չենք թողնում հարաբերությունները ձևավորվեն բնակիչ-կառուցապատող սկզբունքով։ Մենք երաշխավորում ենք, որ այդ բնակիչները պարտադիր իրենց բնակարանները կստանան»,- ընդգծեց Ավինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։