ԲԴԽ-ն հրապարակում է ՄԻԵԴ վճռի հիմքով դատավորների վերաբերյալ կարգապահական գործով որոշումը․ ՈՒՂԻՂ
Հասարակություն
03.07.2023 | 11:01Բարձրագույն դատական խորհուդը հրապարակում է Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանին, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներ Արտակ Բարսեղյանին և Տիգրան Պետրոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Արդարադատության նախարարության միջնորդության վերաբերյալ որոշումը:
Դատավորների նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել է 14 տարի առաջ կայացված մի որոշման համար, որով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 4 տարի առաջ խախտում էր արձանագրել: