Մյասնիկյան պողոտան Գյուրջյան փողոցին կապող նոր ճանապարհը կունենա ավելի քան 2.3 կմ երկարություն և 9 մ լայնություն
Հասարակություն
30.06.2023 | 23:35Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մայրաքաղաքի երթևեկությունը տրանսպորտային հոսքերից բեռնաթափելու նպատակով համայնքն այսօր մի շարք նախագծեր է դիտարկում: Դրանցից երկուսն իրար կկապեն Նորք-Մարաշ, Նոր Նորք և Կենտրոն վարչական շրջանները. ծրագրերը կմեկնարկեն այս տարի:
Մյասնիկյան պողոտան Գյուրջյան փողոցին կապող նոր ճանապարհը կունենա ավելի քան 2.3 կմ երկարություն և 9 մ լայնություն:
Գարեգին Հովսեփյան փողոցն ու Սարալանջն իրար կապող ճանապարհը՝ 1.4 կմ երկարություն ու 7մ լայնություն: