«Երկիրը չեն սիրում». Պիպոյանը` կաթը մազութից չտարբերող չինովնիկների ու «ասֆալտի գյուղատնտեսների» մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.01.2026 | 17:52
Եվրոպան պետք է սովորի ուժային քաղաքականության լեզուն. Գերմանիայի կանցլեր
29.01.2026 | 17:44
ՉԼ․ Մբապեն գերազանցել է Ռոնալդուի ռեկորդը, Լևանդովսկին կրկնել է Մեսիի ցուցանիշը
29.01.2026 | 17:41
Արարատ Միրզոյանը Ստրասբուրգում  հանդիպել է Վենետիկի հանձնաժողովի նախագահ Մարտա Կարտաբիայի հետ
29.01.2026 | 17:35
Մեր սեփական տարածքն է, դրսից նկարեք. քաղաքացին` լրագրողներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.01.2026 | 17:29
Կարեն Գրիգորյանը դարձել է արագ շախմատի Հայաստանի չեմպիոն
29.01.2026 | 17:24
18 մարտական հաշվարկ է աշխատում. ՓԾ տնօրենի տեղակալ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.01.2026 | 17:19
Իրանի բանակի ղեկավարը «ջախջախիչ պատասխան» է խոստանում՝ ԱՄՆ-ի հետ լարվածության սրման ֆոնին
29.01.2026 | 17:10
Քննչական կոմիտեն Հայ առաքելական եկեղեցու դեմ քրեական վարույթ է նախաձեռնել
29.01.2026 | 17:03
Հայկ Կոնջորյանն ընդունել է ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանին
29.01.2026 | 16:55
Խոշոր հրդեհ Շերամի փողոցում. ՈՒՂԻՂ
29.01.2026 | 16:54
Բաքուն «Զանգեզուր» անվամբ էլեկտրահաղորդման գիծ է կառուցում Ադրբեջան-Թուրքիա-Եվրոպա միջազգային էներգետիկ միջանցքի շրջանակում
29.01.2026 | 16:45
ՖԱՖ-ը հարգել է ՊԱՕԿ-ի զոհված երկրպագուների հիշատակը․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
29.01.2026 | 16:39
Հայտնի է Փաշինյանի կազմակերպած դիսկոտեկի անցկացման վայրը
29.01.2026 | 16:37
Գերմանիայի իրավասու մարմինը հետախուզվողին հանձնել է ՀՀ-ին․ Դատախազություն
29.01.2026 | 16:28
Պուտինը և ալ-Շարաան չեն քննարկել Ասադին Դամասկոսին արտահանձնելու հարցը
Բոլորը

«Հայաստանի համար գյուղատնտեսության զարգացումը պետք է լիներ առաջնահերթություն, մինչդեռ ոլորտի նկատմամբ չկա պետական հոգածություն, Գյուղատնտեսության նախարարությունը փակվում է, ոլորտում նշանակվում են պետական պաշտոնյաներ, որոնք «ասֆալտի գյուղատնտեսներ են», ունենք պաշտոնյաներ, որոնք «կաթը մազութից չեն տարբերում», անգրագիտության վերին էշելոնում են»,- Factor TV-ի եթերում տեսակետ է հայտնում սննդագիտության դոկտոր (Իտալիա) Դավիթ Պիպոյանը:

Հայաստանը, ունենալով գյուղատնտեսական ահռելի պոտենցիալ, այսօր կանգնած է փաստի առաջ. գյուղատնտեսությունը գրավիչ չէ մեր երիտասարդության համար: Հայաստանի ազգային ագրարային համալսարանում 18 մասնագիտություններից 11-ի գծով որևէ դիմորդ չկա: Դավիթ Պիպոյանի խոսքով` ընդամենը մեկ բարեփոխմամբ հնարավոր է բուհում ուսանողների «տեղատարափ» անել. «Կա օրենքի պահանջ.սննդարդյունաբերողները պետք է ունենան վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի համակարգ: Հայաստանում այդ համակարգը չի ներդրվում, պետությունն արջի ծառայություն է մատուցում տնտեսվարողներին, և հետևողական չէ, որպեսզի այդ համակարգերը ներդրվեն: Մինչդեռ եթե ամեն ռեստորան ունենար իր անվտանգության պատասխանատուն, կոնկրետ «Սննդի անվտանգություն» մասնագիտությունը կդառնար թոփային»:

Դավիթ Պիպոյանը շեշտում է` ագրոնոմիական մասնագիտությունները վաղը որոշելու են Հայաստանի պարենային անվտանգության ապագան. «Եթե չունես բույսի պաշտպան, չես ունենալու բուսական ծագման սնունդ, եթե չունես անասնաբույժ, չես ունենալու կենդանական ծագման բարորակ մթերք: Լինելով պատերազմական երկիր` պետք է հասկանանք, որ սա արդեն ազգային անվտանգության խնդիր է»:

Գիտնականը խոսում է նաև այն մասին, որ 2018 թվականի համեմատ այս տարի արդեն 150 տոկոսով ավելի ֆինանսավորում է հատկացվում գիտության բյուջեին. «Գիտության ֆինանսավորման աճը, ամեն դեպքում, չդադարեցրեց գիտնականների արտահոսքն ու չնպաստեց նրանց ներհոսքին»:

Սննդագետը խոսում է նաև մանկապարտեզներում, դպրոցներում, զարգացման կենտրոններում սննդի անվտանգության գծով վերահսկողության բացակայության մասին. «Մեր մանկապարտեզներում, դպրոցներում չկա պատշաճ վերահսկողություն, չկա ստուգաթերթ, զարգացման կենտրոններում ավելի հեշտ են խուսափում մենյուներին հետևելուց: Ամեն տարի պատկան մարմինների մոտ բարձրաձայնում եմ այս խնդիրների մասին, որևէ բան չի փոխվում»
Մանրամասները` տեսանյութում:

Աննա Բաբաջանյան