«Ոսկե ծիրան»-ը շարունակում է համագործակցությունը արտասահմանյան դեսպանությունների ու միջազգային կազմակերպությունների հետ

Լուրեր

15.11.2024 | 10:16
«Ռասիա ՖԶէ-ն և Ջ. Բորկովսկին ընդդեմ ՀՀ-ի» գործով Հայաստանը գրանցել է լիարժեք հաղթանակ
15.11.2024 | 10:00
Ազգային ժողովի նիստը` ՈՒՂԻՂ
15.11.2024 | 09:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
15.11.2024 | 09:38
«1 ԲԻՍ» աստիճան բարդությամբ հրդեh՝ Սարյան փողոցում
14.11.2024 | 23:29
ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Չաբահար նավահանգիստ
14.11.2024 | 23:16
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին Երևանում պարտվեց Ֆարերյան կղզիների թիմին
14.11.2024 | 23:00
Սլովակիան դեկտեմբերին գազ կներկրի Ադրբեջանից
14.11.2024 | 22:48
Թուրքիայի կառավարությունը հետ է կանչել «օտարերկրյա գործակալների» մասին օրինագիծը քննադատություններից հետո
14.11.2024 | 22:33
Հունաստանը նախատեսում է փակել ավելի քան հարյուր ռազմաբազա
14.11.2024 | 22:19
Ադրբեջանը և Թուրքիան ռազմածովային համատեղ զորավարժություններ կանցկացնեն
14.11.2024 | 22:07
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.11.2024 | 21:56
«Հրեշավոր լրահոսը» Փաշինյանի օրոք․ մեկ ասմվա ընթացքում երկու զինվոր է մահացել՝ խաղաղ պայմաններում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2024 | 21:46
Եվրոպայում գազի գինը հասել է այս տարվա ամենաբարձր ցուցանիշին
14.11.2024 | 21:31
Գրետա Թունբերգն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
14.11.2024 | 21:13
Կտրականապես մերժում ենք անհիմն տեսակետները․ Նիդերլանդների ԱԳՆ-ն արձագանքել է Ալիևի մեղադրանքներին
Բոլորը

Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը շարունակում է սերտ համագործակցությունը ՀՀ-ում արտասահմանյան դեսպանությունների ու միջազգային կազմակերպությունների հետ: Այս մասին փառատոնի ներկայացուցիչները հայտարարեցին հունիսի 30-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում։

ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության և Հայաստանում Ֆրանսիական ինստիտուտի հետ համագործակցությամբ հայ հանդիսատեսը կվայելի ֆրանսիական կինոյի իսկական հրավառություն։ Ֆրանսիական ծրագրում կներկայացվեն Ժան-Պիեռ Դարդեն և Լյուկ Դարդեն եղբայրների «Ռոզետա», «Երեխան», «Անհայտ աղջիկը», «Հեծանվով տղան», «Երկու օր, մի գիշեր», այս տարվա Բեռլինի կինոփառատոնի Ոսկե արջ մրցանակակիր Նիկոլա Ֆիլիբերի «Ադամանի վրա», Կաննի կինոփառատոնի Ոսկե արմավենու մրցանակակիր Ժյուստին Տրիեի «Անկման անատոմիա», Սիլվա Խնկանոսյանի «Միչիգանից հեռու» ֆիլմերը։ Դեսպանության հետ համագործակցությամբ Հայաստան կժամանեն կինոռեժիսորներ Դարդեն եղբայրները, Կլեր Սիմոնը, Քրիս Պելըրենը։

Երևանում Գյոթե կենտրոնի հետ համատեղ կիրականացվի «Արտադրված է Գերմանիայում» ծրագիրը։ Կցուցադրվեն Քրիստիան Փեցոլդի «Կարմիր երկինք», Վիմ Վենդերսի «Չքնաղ օրեր», Դանիել Քյոթերի «Լանդշաֆտ», Աբաս Ամինիի «Անվերջ սահմաններ», Խալեդ Ժարարի «Նոթեր տեղահանման մասին» ֆիլմերը։ Գյոթե կենտրոնի հետ համագործակցությամբ Հայաստան կժամանեն նաև ռեժիսորներ Դանիել Քյոթերը, Բերնդ Բյուդերը, Կարմեն Գրեյը։

Իսրայելի դեսպանության հետ համատեղ` «Ֆոկուս․Իսրայել» ծրագիրը, կցուցադրվեն Միհալ Վինիկի «Վալերիան ամուսնանում է», Օրիթ Ֆոքս Ռոթեմի «Սաբայա» կինոթատրոնը», Մաայան Ռիփի «Մյուս այրին», Թոմեր Հեյմանի «Ես չեմ» ֆիլմերը։ Ծրագրի առանցքում կին ռեժիսորների դեբյուտային ֆիլմերն են։ Որպես հյուրեր Հայաստան կժամանեն ռեժիսորներ Թոմեր Հեյմանը, Միխալ Վինիկը:

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը ֆինանսավորել է ֆիլմերի 50 ցուցադրություններ, ներառյալ՝ դրանց համար նախատեսված սրահներ, համապատասխան սարքավորումներ և աշխատակազմ։

Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութիւն և Հայաստան- Պորտուգալիա Բարեկամության միություն կազմակերպությունների հետ համատեղ կիրականացվի «Ֆոկուս․Պորտուգալիա» ծրագիրը։ Կներկայացվեն Անդրե Ժիլ Մատայի «Ծառը», Դավիդ Պինեյրուի Վիսենտի «Աստծու գառը», Մարիա Կլարա Էսկոբարի «Աքսոր» ֆիլմերը։

Առանձին կցուցադրվեն Լոկառնոյի կինոփառատոնի «Ոսկե հովազի» դափնեկիր, պորտուգալացի ռեժիսոր Պետրո Կոշտայի ֆիլմերը։ Հայաստան կժամանի նաև ռեժիսոր Անդրե Ժիլ Մատան։

Բրիտանական խորհրդի Հայաստանյան գրասենյակի և Հայաստանում Բրիտանիայի դեսպանության հետ համատեղ կկազմակերպվի Զերեմի Թոմասի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը, վերջինս ներկա կլինի ցուցադրություններին։ Որպես հյուր Հայաստան կժամանի ռեժիսոր Դեվիդ Քելլին։

Նիդերլանդների Թագավորության դեսպանությունը, ինչպես և նախորդ տարիներին, այս տարի ևս կաջակցի փառատոնային օրաթերթի լույսընծայմանը։

GAIFF Pro Industry Platform-ը տեղի կունենա հուլիսի 10-14-ը կինոփառատոնին զուգահեռ: Արտադրական հարթակը գործում է ՀԲԸՄ-ի հետ համագործակցությամբ և հյուրընկալվում է Creative Armenia-ի հետ համատեղ և աջակցվում Artbox նախագծի կողմից։

Փառատոնային ավանդական և սիրված վարպետության դաս-հանդիպումները տեղի կունենան «Ոսկե ծիրան»-ի գործընկեր ՀԲԸՄ Հայաստանում և Կինոյի տանը։

Երևանի «Ոսկե ծիրան» հոբելյանական 20-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի տեղի կունենա հուլիսի 9-16-ը։ Այս տարի ևս միջազգային կինոտոնը հանրությանը կներկայացնի մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև «Երևանյան պրեմիերաներ» ծրագրով կցուցադրի ֆիլմեր ամենահեղինակավոր (Կաննի, Բեռլինի, Վենետիկի և այլն) կինոփառատոններից: Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն կինոսերներին։

«Ոսկե ծիրան»-ը այս տարի նշում է ստեղծման 20-րդ հոբելյանը։ Բացի այդ, այս տարի նշվում է հայ կինոյի 100-ամյակը, և փառատոնն առանձնահատուկ անդրադարձ կունենա այդ երկու հոբելյաններին։