Երևանում մթնոլորտային օդի որակը հունիսի 22-28-ը
Հասարակություն
29.06.2023 | 23:30Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում հունիսի 26-ին և 28-ին, Նոր Նորքում՝ հունիսի 28-ին, Արաբկիրում՝ հունիսի 22-ին։
Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Նոր Նորքում հունիսի 22-26-ը, Արաբկիրում՝ հունիսի 28-ին։
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։