Կնոջ պրոֆեսիոնալ և բարեվարք աշխատանքը լավագույն միջոցն է զերծ մնալու խտրական վերաբերմունքից. ՄԻՊ

Լուրեր

06.08.2026 | 19:53
Թուրքիայի պատգամավորները հավանություն են տվել PKK-ի զինյալների սահմանափակ համաներման մասին օրինագծին
06.08.2026 | 19:44
Փրկարարներն աղբակույտի տակից դուրս են բերել քաղաքացուն․ վերջինս հիվանդանոցում մահացել է
06.08.2026 | 19:30
ԿԸՀ-ն օրենքը կիրառել է «մեր ձևով»․ ով պետք է Նարեկ Կարապետյանին զրկեր անձեռնմխելիությունից
06.08.2026 | 19:24
Ճիշտ թվեր, մոլորեցնող համեմատություններ․ ինչն է սխալ աղքատության մասին Աբրահամյանի և Բագրատյանի հայտարարություններում
06.08.2026 | 19:10
Կոտրվածքներ և առողջական ծանր վիճակ. Բաքվի բանտից հայ գերիներն ահազանգում են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 19:04
Երբ ելույթ եք ունենում, թվում է՝ հեսա լույսերն անջատելու են, պրոժեկտորը միացնեն ու ձեզ Օսկար հանձնեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 19:04
Գուտերեշը շնորհավորել է Փաշինյանին
06.08.2026 | 18:55
Եթե 300 հազար ադրբեջանցիները վերադարձած չլինեն, ձեր նկարները դնելու եմ, գրեմ՝ «բեզաչոտնիկ»․ ԱԺ փոխնախագահը ՔՊ-ական պատգամավորին զգուշացում հայտարարեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.08.2026 | 18:47
Մոսկվան Երևանին մեղադրում է Ուկրաինայի հետ, իբր, «սիրախաղի և շանտաժի մեջ»
06.08.2026 | 18:43
Ռուբինյանը Մատվիենկոյին մտահոգություն է հայտնել ՌԴ շուկա հայկական ապրանքների արտահանման սահմանափակումների առնչությամ
06.08.2026 | 18:38
«Բարսելոնան» ու «Ռեալը» նույն գումարն են առաջարկել Ռոդրիի տրանսֆերի համար
06.08.2026 | 18:30
Արամը միջազգային մասշտաբի ամենատաղանդավոր մարդկանցից մեկն ա. Կարապետյանը՝ Վարդևանյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 18:23
Ի՞նչ փուլում է Սամվել Կարապետյանի՝ այլ երկրների քաղաքացիությունից հրաժարվելու գործընթացը․ Ալխաս Ղազարյանը՝ Վարդևանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 18:13
Սոցցանցերում բոտերը Վրաստանում ռուսների նկատմամբ թշնամանքի մասին գրառումներ են տարածել․ Թբիլիսին հետաքննություն է սկսել
06.08.2026 | 18:05
Ռոմանոս Պետրոսյանը 5 մլն դրամ աշխատավարձ է ստանում. Դավիթ Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ հունիսի 29-ին, մասնակցել է ՄԱԶԾ կողմից կազմակերպած «Կանայք դիվանագիտության մեջ» միջազգային օրվան նվիրված միջոցառման շրջանակում «ThinkEQUAL․ կանայք դիվանագիտության, խաղաղության և անվտանգության մեջ» խորագիրը կրող զրույցին:

Միջոցառմանը մասնակցել են Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Բելգիայի Թագավորությունում ՀՀ դեսպան, ԵՄ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Աննա Աղաջանյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Նիելս Սքոթը և Հայաստանում Հնդկաստանի դեսպան Նիլակշի Սահա Սինհան:

Պանելային քննարկման շրջանակում Անահիտ Մանասյանն առանձնակի կարևորել է տարբեր ոլորտներում կանանց և տղամարդկանց հավասար ներկայացվածությունը: Պաշտպանը հատուկ ընդգծել է, որ հրամայական է, որ առաջին հերթին գնահատվեն մարդու գիտելիքները ու հմտությունները և բոլորը ունենան հավասար հնարավորություններ:
«Կարող եմ կիսվել իմ անձնական փորձառությամբ․ ցանկացած ոլորտում աշխատելու տարիներին արել եմ առավելագույնն ապահովելու բովանդակային աշխատանքի բարձր ցուցանիշներ: Այսօր ևս՝ իրականացնելով Պաշտպանի բարձր և պատասխանատու առաքելությունը, փորձում եմ անել հնարավորը, որպեսզի մեր քաղաքացիների իրավունքները և օրինական շահերը պաշտպանված լինեն: Հենց այդպիսի պրոֆեսիոնալ և բարեվարք աշխատանքն է խտրական վերաբերմունքից զերծ մնալու կարևորագույն գրավական»,- նշել է Պաշտպանը:

Պաշտպանը կարևորել է մարդու իրավունքներին վերաբերելի կրթական համակարգի բարեփոխումը, մարզերում կանանց ներգրավվածության նպատակով, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների հետ աշխատանքների իրականացումը, հարցին առնչվող կարծրատիպերի հաղթահարումը։

Պանելային քննարկման խոսնակները ևս մեկ անգամ վերահաստատել են, որ կանանց ակտիվ մասնակցությունը որոշումների կայացման բոլոր մակարդակներում տղամարդկանց հետ հավասար պայմաններով կարևոր է հավասարության, կայուն զարգացման, խաղաղության, ժողովրդավարական արժեքների պահպանման համար։