ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿՈՎ. Վախկոտների ու կեղծավորների մի ոհմակ ցանկացած իշխանության ժամանակ քծնանքով առաջ է գնացել. Արտավազդ Բայաթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.10.2026 | 12:00
Թեհրանում մեկնարկել են Արարատ Միրզոյանի պաշտոնական հանդիպումները
05.10.2026 | 11:41
Կանանց Հայաստանի հավաքականը երկու ընկերական հանդիպում կանցկացնի Հորդանանում
05.10.2026 | 11:37
Պատգամավորներ Աննա Գրիգորյանի, Լևոն Քոչարյանի և փաստաբան Հովհաննես Խուդոյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
05.10.2026 | 11:37
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
05.10.2026 | 11:33
Իրավագիտակից, հանդուրժող և ոչ խտրական հասարակության ձևավորումը սկսվում է կրթական միջավայրից․ ՄԻՊ-ի ուղերձը
05.10.2026 | 11:20
Բրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի․ նախկին նախագահի որդին կմրցի երկրի գործող ղեկավարի հետ
05.10.2026 | 11:11
Ծավում, որտեղ խմելու ջրում սնդիկ էր հայտնաբերվել, ապօրինի հանքարդյունահանման գործ է բացահայտվել․ ՔԿ
05.10.2026 | 11:04
Սպիտակ տունը հայտարարել է, որ հետևում է Ռուսաստանում ժանտախտի մասին հաղորդումներին
05.10.2026 | 10:49
Ռուսական հարձակման հետևանքով Խարկովում մեկ մարդ է զոհվել․ վնասվել են Օդեսայի մարզի նավահանգստային ենթակառուցվածքները
05.10.2026 | 10:34
Ուսուցչի առաքելությունն ավելի պատասխանատու է դառնում․ նախարարի ուղերձը՝ մասնագիտական տոնի կապակցությամբ
05.10.2026 | 10:17
Դատախազությունը խախտումներ է հայտնաբերել «Վանա լիճ դրախտ» համալիրի օտարման գործընթացում
05.10.2026 | 10:09
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 5-ի դրությամբ
05.10.2026 | 09:46
Կոտայքում մեքենայից կրակել են պարեկների ուղղությամբ․ երկու ծառայող վիրավորվել է, 2 անձ՝ ձերբակալվել
05.10.2026 | 09:41
Հենրիխ Մխիթարյանը գոլ է խփել ստուգողական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Մեծահարուստները պետք է հիշեն, որ եթե մի երկրում աղքատությունը շատ է, հարուստը պետք է դադարի հարուստ լինել: Այդ ցուցադրական շքեղությունը արհամարհանք է՝ մարդկանց նկատմամբ, կարծես ասում են՝ դուք լինեք-չլինեք՝ մեզ համար միևնույն է: Ես համոզված եմ, որ Սաշիկ Սարգսյանի տան վերելակը նոր չի կառուցվել, բայց բոլորը խիզախացան, երբ այնտեղ գործողություն իրականացվեց, այնինչ պետք էր ըմբոստանալ ավելի վաղ»,- Factor.am-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում երգիչ-երգահան Արտավազդ Բայաթյանը՝ անդրադառնալով ԱԱԾ-ի կողմից Սերժ Սարգսյանի եղբոր՝ Սաշիկ Սարգսյանի տանը իրականացրած խուզարկությանը:

Նրա խոսքով՝ քաղաքացին այս փուլում չպետք է լսի՝ ում մասին են շատ խոսում և միանա մյուսներին, այլ պետք է անկախ ամեն ինչից՝ իր դիրքորոշումն ունենա, որը կարտահայտվի իր գործողություններում, արվեստի մարդը՝ առավել ևս. «Այսօր «հեղինակավոր» մարդը կարող է լկտիաբար գովաբանել հանցավոր խմբի կամ իրեն չեզոք պահել: Վախկոտների ու կեղծավորների մի ոհմակ ցանկացած իշխանության ժամանակ քծնանքով առաջ է գնացել: Անընդհատ կարելի է տեսնել այդ մարդկանց լղոզված ժպիտները: Ամեն դեպքում, մարդիկ զատում են անկեղծությունը կեղծիքից»:

Երգահանն անդրադառնում է նաև հեղափոխության ընթացքում ծնված երգերին՝ նկատելով, որ ժողովուրդն իներցիայով շարունակում է հեղափոխությունը վերածել «քեֆի». «Այս ընթացքում ծնված մի շարք երգեր ոչ մարդու սրտին են դիպչում, ոչ մտքին: Գուցե մեկ-երկու երգ իրենց նպատակին ծառայել են, բայց այնպիսի մի գործ, որը մարդկանց մոտ կարթնացներ արդարության զգացողություն, ես չեմ լսել: Իմաստ չունի ժողովրդին տաշիտուշիներ հրամցնել»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Աննա Բաբաջանյան