ԲԱՆԱՎԵՃ․ Զինված ապստամբություն՝ ՌԴ-ում․ հարված՝ Պուտինի իշխանությանը․ ի՞նչ հետևանքներ կլինեն ՀՀ-ի և ԼՂ-ի վրա

Լուրեր

24.02.2026 | 15:05
Կոկաինի գործով նիստը, որով ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը մեղադրյալ է, հետաձգվեց
24.02.2026 | 15:01
«Մարտի 1»-ի գործով հնարավոր է նոր մեղադրյալներ լինեն // Ձերբակալվել է 143 մանկապարտեզի տնօրենը․ ԼՈՒՐԵՐ
24.02.2026 | 14:52
ԿԸՀ-ն սահմանել է ԱԺ ընտրությունների ծախսերի նախահաշիվը՝ 4 մլրդ 451 մլն 688 հազար դրամ 
24.02.2026 | 14:44
Թեհրանն ու Բաքուն համապարփակ համագործակցության փաստաթուղթ են ստորագրել
24.02.2026 | 14:38
Հայաստանում ավտոմոտոսպորտի ոլորտում ձևավորել է մասնագիտական ներուժ․ FIA-ի գլխավոր քարտուղար
24.02.2026 | 14:27
Հայտնի է դարձել՝ ինչ է Մեսին ասել մրցավարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 14:19
Ձերբակալվել է 143 մանկապարտեզի տնօրենը
24.02.2026 | 14:14
Բողոքի ակցիա՝ ՌԴ դեսպանատան շենքի մոտ․ լրանում է Ուկրաինայի վրա հարձակման 4-րդ տարելիցը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 14:02
Քոչարյանին և երկու օլիգարխներին պետք է զրո քվե տա ժողովուրդը. Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 13:53
Ուսումնասիրում ենք «Իմ քայլը» հիմնադրամի, «Ուժեղ Հայաստանի» առաջարկները. ՀԿԿ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 13:42
«Այսօր լրանում է ուղիղ չորս տարին, ինչ Պուտինը երեք օրում գրավում է Կիևը». Զելենսկի
24.02.2026 | 13:31
Առաջարկվում են տուրքի նոր տեսակներ՝ մշակութային արժեքների արտահանման գործընթացների իրականացման համար
24.02.2026 | 13:29
Ֆլոյդ Մեյվեզերն ու Մենի Պակյաոն ռևանշ մենամարտ կանցկացնեն
24.02.2026 | 13:20
Իրանում ռազմական ուղղաթիռ է կործանվել, զոհվել է չորս մարդ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 13:09
«Զանգեզուրի միջանցքը» և «Թրամփի ուղին» համաձայնեցված են. թուրք պատգամավոր
Բոլորը

«Զոհված օդաչուների խիզախությունը փրկեց Ռուսաստանը»,- հայտարարում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ «Վագներ» խմբավորման կասեցված ապստամբությունից օրեր անց։ Միայն հունիսի 27-ին Պուտինը երեք հրապարակային ելույթ ունեցավ՝ երեքում էլ շնորհակալություն հայտնելով ռուսաստանցիներին, ուժային կառույցներին միասնականության համար։

Մարտաֆիլմ հիշեցնող վագներական ապստամբների խմբերը գրեթե առանց դիմադրության վերահսկողության տակ էին վերցրել Ռոստովը, Վորոնեժը՝ ռազմական կարևոր օբյեկտներ, և արդեն Մոսկվայից գրեթե 200 կիլոմետրի վրա էին։ Պուտինի սպառնալիքին, որ ապստամբությունը ճնշվելու է կոշտ մեթոդներով, «Վագներ» խմբավորումը պատասխանեց, թե նախագահը սխալ որոշում կայացրեց, և Ռուսաստանը կունենա նոր նախագահ։

Պուտինի նախկին խոհարար Եվգենի Պրիգոժինը և նրա ղեկավարած «Վագների» վարձկանները դեպի Մոսկվա «Արդարության երթի» մի քանի ժամվա ընթացքում հասցրին խոցել 6 ուղղաթիռ, 1 ինքնաթիռ, սպանեցին տասնյակից ավելի մարդու։ Լուկաշենկոյի միջնորդությամբ ապստամբությունը դադարեցնելուց և Բելառուս տեղափոխվելուց հետո ապստամբների ղեկավար Պրիգոժինը հայտարարեց, թե կանգ են առել՝ մեծ արյունահեղությունից խուսափելու նպատակով, և որ զուտ մտադրության ցուցադրությունը բավարար էր։

Չկայացած ապստամբության փորձից հետո ՌԴ Պետդուման օրենքով արգելեց մասնավոր ռազմական կազմակերպություններին հավաքագրել բանտարկյալների, իսկ Պուտինը վագներականներին հետագա գոյության տարբերակներ առաջարկեց՝ պայմանագիր կնքել ՌԴ ՊՆ-ի հետ, վերադառնալ տուն՝ հարազատների մոտ կամ մնալ Բելառուսում։ Այս կոչից հետո «Վագներ» խմբավորումը չի կազմալուծվել, պահպանում է մարտունակությունը՝ գտնվելով Բելառուսում։

Ինչպե՞ս հնարավոր դարձավ ռազմական հեղաշրջման փորձը կուռ տոտալիտար համակարգ ունեցող Ռուսաստանում։ Արդյո՞ք սա ապստամբության վերջին փորձն է Պուտինի դեմ։ Եվ Ռուսաստանի այս ներքաղաքական, ուկրաինական պատերազմի ճակատում տեղի ունեցող իրադարձություններն ինչպե՞ս կազդեն Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրողությունների վրա։

Factor TV-ի հրավիրած քննարկմանը մասնակցում են «Ժողովրդավարական հարթակ» հիմնադրամի տնօրեն Գարեգին Միսկարյանը, Հայ կառուցողական կուսակցության ղեկավար, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, Հելսինկյան ասոցացիայի նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը, ԼՀԿ կառավարման խորհրդի անդամ Դավիթ Խաժակյանը, դիվանագետ, քաղաքագետ Արա Պապյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։