Աննա Վարդապետյանը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է համագործակցության զարգացման հեռանկարները

Լուրեր

06.08.2026 | 18:30
Արամը միջազգային մասշտաբի ամենատաղանդավոր մարդկանցից մեկն ա. Կարապետյանը՝ Վարդևանյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 18:23
Ի՞նչ փուլում է Սամվել Կարապետյանի՝ այլ երկրների քաղաքացիությունից հրաժարվելու գործընթացը․ Ալխաս Ղազարյանը՝ Վարդևանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 18:13
Սոցցանցերում բոտերը Վրաստանում ռուսների նկատմամբ թշնամանքի մասին գրառումներ են տարածել․ Թբիլիսին հետաքննություն է սկսել
06.08.2026 | 18:05
Ռոմանոս Պետրոսյանը 5 մլն դրամ աշխատավարձ է ստանում. Դավիթ Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 17:57
«Կենտրոն» հեռուստաընկերության տնօրենն արձագանքել է ՀՌՀ-ի կողմից կիրառված տուգանքին
06.08.2026 | 17:53
Ես և Դուք առնվազն մեկ ընդհանրություն ունենք․ երկուսս էլ թուրք ենք տեսել․ Ռուբինյանը՝ Վարդևանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 17:50
Անկանոն երթևեկող «Նիվան» տեղափոխվել է հատուկ պահպանվող հատուկ տարածք
06.08.2026 | 17:45
Արթուր Սարգսյանը պետք է ավտոբուսը տրաքացներ, մարդկանց գլուխը ուտեր, նոր կալանավորեի՞ն․Գարիկ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 17:38
ՌԴ ԱԳՆ-ն պնդում է, թե ՀՀ ապրանքների արտահանման դեմ սահմանափակումներ չի կիրառվում
06.08.2026 | 17:30
Ծնվել է Վալերի Կարպինի առաջին որդին․ նա 5 դուստր ունի
06.08.2026 | 17:23
Փաշինյանը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, նախատեսվում է ստորագրել երեք համաձայնագիր
06.08.2026 | 17:06
Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը որակազրկվել է դոպինգի համար
06.08.2026 | 16:58
ՆԳՆ պարեկային ծառայության պաշտոնյան կալանավորվել է, էկոպարեկային ծառայության Սևանի տեղամասի պետի պաշտոնավարումը՝ կասեցվել
06.08.2026 | 16:51
Ո՞ր ավտոբուսների և տրոլեյբուսի երթուղիներն են ժամանակավորապես փոխվելու
06.08.2026 | 16:40
«ԿԵՆՏՐՈՆ» հեռուստաընկերությունը տուգանվել է 
Բոլորը

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեպան Անն Լույոյի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Աննա Վարդապետյանը ողջունել է դեսպանին և բարձր գնահատել թիրախային տարբեր ուղղություններով Ֆրանսիայի հետ համագործակցությունը:

Դեսպան Լույոն շնորհակալություն է հայտնել ՀՀ գլխավոր դատախազին ընդունելության համար և ընդգծել, որ հայ-ֆրանսիական ջերմ ու խիտ հարաբերություններն ինստիտուցիոնալ առումով զարգացնելու մեծ ներուժ կա՝ այդ թվում նաև դատաիրավական բարեփոխումների համատեքստում՝ Եվրոպական միության հետ համագործակցության շրջանակում: Դեսպանը նաև ընդգծել է, որ Ֆրանսիան աջակցում է Հայաստանում օրենքի գերակայության ամրապնդմանն ու ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին:

Հանդիպման ընթացքում, ի թիվս այլնի, ՀՀ գլխավոր դատախազը ներկայացրել է Դատախազությունում ընթացող բարեփոխումները, որոնք ներառում են դատախազների բարեվարքության ստուգումը (ներկայում հանրապետության դատախազների շուրջ 35 տոկոսն անցել է բարեվարքության ստուգում), դատախազների գիտելիքների շարունակական կատարելագործումը, պետական և համայնքային շահերի պաշտպանության ոլորտներում Դատախազության գործառույթների իրականացման կատարելագործումը:

ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է, որ Դատախազությունն անհանդուրժող վերաբերմունք ունի կոռուպցիոն հանցագործությունների, ինչպես նաև բանակի, խոցելի խմբերի և անչափահասների դեմ կատարված հանցագործությունների նկատմամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Հայաստանի և Ֆրանսիայի դատախազությունների միջև համագործակցությունը խթանելու հեռանկարը՝ ուղղված կոռուպցիոն հանցագործությունների, փողերի լվացման, ապօրինի հարստացման, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և կիբեռհանցավորության դեմ պայքարին, ինչպես նաև այս ոլորտներում երկու երկրների դատախազների համար վերապատրաստման ծրագրերի իրականացմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: