Ինչու էր Փաշինյանը պատերազմի վտանգի ֆոնին հայտարարում՝ «Արցախը Հայաստան է, և վե՛րջ»․ ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Լուրեր

26.08.2026 | 09:50
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 26-ի դրությամբ
26.08.2026 | 09:43
Առինջ Մոլի հողից մինչև Ծառուկյանների առանձնատուն․ Դատախազությունը վիճարկում է երկու գույքի գործարքներ
26.08.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.08.2026 | 07:53
Սեդրակ Քոչարյանը կալանավորվել է
25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
Բոլորը

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի այսօրվա նիստին Փաշինյանը կրկին խոսեց բանակցային գործընթացից, պատերազմը կանխելու հնարավորություններից։ Հայաստանի վարչապետը հայտարարեց, թե 2019 թվականին բանակցային պրոցեսն աշխատանքային մակարդակում ինքն անվանում էր «պատերազմական կոնվեյեր»։

«Տրամաբանությունը հետևյալն էր՝ խաղաղությամբ տուր այն, ինչ ես ուզում եմ, այլապես ես այդ նույնը կստանամ պատերազմով։ Իմ խնդիրը հետևյալն էր՝ ինչպե՞ս կանգնեցնել այս կոնվեյերը։ Եվ ես, այո՛, խոստովանում եմ, որ չեմ կարողացել այդ կոնվեյերը կանգնեցնել»,- նշեց Փաշինյանը։

Նույն 2019 թվականին, ըստ քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի, Նիկոլ Փաշինյանը Հայաստանի և Արցախի Հանրապետությունների Անվտանգության խորհուրդների մարտի 12-ին տեղի ունեցած համատեղ նիստում ասել էր՝ գնում ենք դեպի պատերազմ․ կա՛մ հողերը պետք է հանձնենք ոչնչի դիմաց, կա՛մ կռվենք։

Հայաստանի վարչապետն այսպիսով, փաստորեն, ընդունում է, որ պատերազմի ռիսկ կար, բայց, դրանով հանդերձ, 2019 թվականի օգոսոտոսի 5-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում արեց իր հայտնի և մեծ աղմուկ բարձրացրած հայտարարությունը՝ «Արցախը Հայաստան է, և վե՛րջ», որը Փաշինյանի ընդդիմախոսները խիստ քննադատեցին՝ նրան մեղադրելով պատերազմ հրահրելու մեջ։

Մանրամասները՝ տեսանյութում։