ԳՇ պետը զանգել, առաջարկել է երկու գեներալի տալ հերոսի կոչում․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԳՇ պետը զանգել, առաջարկել է երկու գեներալի տալ հերոսի կոչում․ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի նիստում այս մասին հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նշենք, որ ազգային հերոսի կոչում են ստացել ՀՀ Զինված ուժերի նախկին գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը և 5-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար գեներալ-մայոր Անդրանիկ Փիլոյանը։

Գլխավոր շտաբի պետը զեկուցել է այդ շրջանում իրադրության վերաբերյալ, ասվել է, որ իրավիճակն ամուր պահվում է, բնագիծ է ստեղծվել նահանջից հետո, և այնտեղ կանգ են առել։ ԳՇ պետն ասել է՝ երկու գեներալների տանք հերոսի կոչում՝ դա պետք է և՛ բանակի մարտական ոգու, և՛ մնացածի համար։ Ես, հասկանալով լրջությունը, ասել եմ՝ մտածեմ, ասեմ։

Ես մտածել եմ, որ տաք կաբինետում նստած խնդիրներ եմ առաջադրում զինվորականներին, մարդիկ առավելագույնն են անում այդ խնդիրը լուծելու համար, ինձնից ուզում են մի թուղթ ստորագրեմ, հերոսի կոչում տամ, կտամ։ Դա հոկտեմբերի կեսերին էր,- նշեց Փաշինյանը՝ ընդգծելով, որ ինքն առաջնորդվել է մտածելով՝ ես էլ ինչ անեմ, որպեսզի մեր բանակն զգա, որ ՀՀ քաղաքական իշխանությունը կանգնած է իր թիկունքին։

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ արցախյան վերջին պատերազմի ժամանակ դասալիքների կամ մարտը լքածների մասով տարբեր թվեր են շրջանառվում, և հետաքրքրվեց՝ ի՞նչ է զեկուցվել  վարչապետին այդ մասին:

Փաշինյանը հարցին պատասխանեց պաշտոնական տեղեկատվությամբ՝ առանց լրացուցիչ մեկնաբանության․ «44-օրյա պատերազմի և հայտարարված ռազմական դրության ժամանակահատվածում զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված, ինչպես նաև այլ հանցագործությունների դեպքերով նախաձեռնված բազմաթիվ քրեական վարույթներ վերաբերում են ընդհանուր առմամբ 12 600 անձի:

Քրեական գործերն առնչվում են քաղաքացիների, զինծառայողների կողմից զորահավաքային զորակոչից խուսափելու, հրաման չկատարելու, դասալքության, զորամասը ինքնակամ թողնելու, անդամահատման եղանակով զինվորական ծառայության կամ դրա առանձին պարտականությունների կատարումը դադարեցնելու, զինծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելու և այլ դեպքերի»։

«Թե այս թվից քանի՞ մարդ մեղավոր կճանաչվի, որքա՞նն անմեղ կճանաչվի, ո՞ւմ նկատմամբ քրեական հետապնդումը կդադարեցվի, ո՞ւմ նկատմամբ գործը կգնա դատարան՝ այդ հարցին ես չեմ կարող պատասխանել»,- նշեց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։