Առաջարկվել է 15 րոպեով քաղաքավարական այց անել հրամկազմին․ Փաշինյանը՝ Աննա Հակոբյանի՝ բունկերում գտնվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.06.2026 | 21:45
Հենրիխ Մխիթարյան․ Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը
06.06.2026 | 21:42
Հակակոռուպցիոն կոմիտեն դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ պատգամավորի թեկնածու գրանցված Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու նպատակով
06.06.2026 | 21:33
Կարկուտից ոչխարներ են սատկել, գառնարածը վնասվածքներ է ստացել․ արտակարգ դեպք՝ Լոռու մարզում
06.06.2026 | 21:21
Եղիշե Մելիքյանը՝ Ղազախստանի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 21:10
Ջրափի գյուղի ընտրատեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում էր․ ըստ ԿԸՀ-ի՝ խնդիրը տեխնիկական է
06.06.2026 | 20:00
Ում ենք ընտրում չընտրելով․ քվեարկության չԳնալու ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:51
Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ղազախստանի հետ, Սպերցյանը գոլ խփեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:42
«10 հոգի գալում ենք միտինգի». նոր գաղտնալսում ընտրակաշառքի գործով
06.06.2026 | 19:05
Բիթքոյնը կորցնում է գրավչությունը․ ներդրողները նախընտրում են AI ընկերություններն ու խոշոր IPO-ները
06.06.2026 | 19:05
19-ամյա Միրա Անդրեևան` «Ռոլան Գարոսի» հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 18:40
Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ կան վնասներ
06.06.2026 | 18:33
11 երկրի ներկայացուցիչներ կմասնակցեն Խաչատրյանի անվան միջազգային մրցույթին
06.06.2026 | 17:50
Ընտրական հանցագործությունների գործերով ձերբակալվել է 194, քրեական հետապնդման ենթարկվել՝ 209 անձ. ՀԿԿ
06.06.2026 | 17:34
Աննախադեպ կարկուտի պատճառով Ստեփանավանի համայնքապետարանն անցել է արտակարգ ռեժիմի. հայտարարություն
06.06.2026 | 17:19
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Բոլորը

Երբ պատերազմը սկսվել է, կինս ինձ ասել է, որ ես չեմ կարող Երևանում պարապ մնալ և ցանկություն է հայտնել, որ գնա և հնարավորության դեպքում մարդկանց օգնություն ցույց տա։ Այս մասին այսօր 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով սոցցանցերում տարածված տեսանյութերին և դիտարկմանը, որ պատերազմի ժամանակ բունկերում գտնվել են մարդիկ, որոնք այնտեղ գտնվելու իրավունք չունեն, մասնավորապես Դավիթ Գալստյանի` «Պատրոն Դավոն», և վարչապետի տիկը` Աննա Հակոբյանը։

Փաշինյանը հակադարձող հարց ուղղեց հանձաժողովի նիստում ներկաներին` իսկ արդյոք այն մարդը, ով հրապարակել է իր կնոջ` բունկերում լինելու տեղեկությունները, իրավունք ուներ այնտեղ լինելու։

«Ամենևին փաստ չէ, որ այն մարդը, որը հրապարակել է այդ տեղեկությունը, խոսքը Մովսես Հակոբյանի մասին է, ինքը այդ բունկերում գտնվելու իրավունք ուներ: Որովհետև ինքը այդ ժամանակ եղել է ՊՆ ռազմական վերահսկողության վարչության պետը, և ինքը ռազմական դրության պայմաններում իր աշխատավայրում չի գտնվել: Ես դիմել եմ ՊՆ-ին, որ հիմնավորեն, որ նա այդտեղ գտնվելու իրավունք ուներ»,- նշեց վարչապետը:
«Այդ օրերին ահագին մարդիկ՝ կանայք, լքել էին Ստեփանակերտը։ Իմ կնոջ այնտեղ գտնվելու սիմվոլիկ իմաստն այն է եղել, որ նաև մենք այնտեղ մեր ներկայությունն ապահովվենք»,- նշեց Փաշինյանը՝ նշելով, որ այդ ընթացքում Աննա Հակոբյանը շփվել է նաև Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ։

Այդ ժամանակ էլ գաղափար է հնչել, որ Աննա Հակոբյանը գնա բունկեր, որ հրամկազմը տեսնի, որ Հայաստանի վարչապետի կինը Ստեփանակետում է. «Եղել են մարդիկ, որոնք կարծել են, որ դա դրական ներգործություն կունենա և որոշվել է «քաղաքավարական այց» անել հրամկազմին: Դա քաղաքավարական այց է եղել, գնացել է բարևել է, ոգևորել է, 10-15 րոպե մնացել է և դուրս եկել»,- ասաց վարչապետը։

Փաշինյանը հիշեցրեց, որ դրանից հետո իր կինը կոչով դիմել է կանանց․ «Ձևավորվել  է կանանց կամավորական փոքր ջոկատ, որը Սյունիքի մարզում իրականացրել է մարտական պատրաստություն, որից հետո նաև եղել է մարտական դիրքում, բայց ոչ առաջին դիրքում, այլ երկրորդ գծում և իրականացրել է մարտական հերթապահություն»:

Մանրամասները՝ տեսանյութում։