«Ստեփանավանի բժշկական կենտրոն»-ի աշխատակցի կողմից իր գործընկերներից առերևույթ յուրացման եղանակով ընդհանուր 2.3մլն դրամ հափշտակելու դեպքով նախաքննությունն ավարտվել է

Լուրեր

06.08.2026 | 16:20
«Արարատ-Արմենիան» հետաքրքրված է Վահան Բիչախչյանի ծառայություններով. աղբյուր
06.08.2026 | 16:14
Արամ Վարդևանյանը ներողություն խնդրեց Էդգար Ղազարյանի խոսքերի համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 16:11
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել ռուսական բանկերի, այդ թվում՝ «Օզոն Բանկի» նկատմամբ
06.08.2026 | 16:04
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 15:57
Սամվել Կարապետյանը դատական նիստի ժամանակ հետևում է ԱԺ նիստին
06.08.2026 | 15:43
Հայ եկեղեցու առաջնորդը կկանգնի դատարանի առաջ՝ կառավարության հետ խորացող հակամարտության ֆոնին․ Reuters-ի անդրադարձը
06.08.2026 | 15:39
Նոր քրեական գործ՝ Ծառուկյանի ու Առուստամյանի նկատմամբ․ ըստ ՔԿ-ի, 2,5 մլն դոլարի գույք է հափշտակվել
06.08.2026 | 15:35
Սալահը դարձել է Թուրքիայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը. ավելի շատ աշխատավարձ, քան «Լիվերպուլում»
06.08.2026 | 15:27
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 15:24
Ռուսաստանը թույլատրել է ցածրորակ վառելիքի վաճառքը մինչև 2027 թվականը
06.08.2026 | 15:16
Պիտի կարողանան ՀԷՑ-ը խլել, որ հանձնեն. Սամվել Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 15:09
Արենի համայնքին կհատուցվի 2.2 միլիոն դրամ. Դատախազության՝ պետշահերի հայցը բավարարվել է
06.08.2026 | 15:00
Երկու օրով կփակվի Խանջյան փողոցի մի հատվածը
06.08.2026 | 14:51
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը զինամթերքի «հսկայական պաշարներ» ունի՝ դրանց սպառվելու մասին հաղորդումների ֆոնին
06.08.2026 | 14:44
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում ավարտվել է «Ստեփանավանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության կադրերի բաժնի տեսուչի կողմից յուրացում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը. տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից։

Մասնավորապես, քննությամբ հիմնավորվել է, որ բժշկական կենտրոնի աշխատակցուհին, 2013 թվականի նոյեմբերից 2020 թվականի սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով «Ստեփանավանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի ստացիոնար ծառայության կադրերի տեսուչի պաշտոնը, յուրացման եղանակով հափշտակել է նույն բժշկական կենտրոնի 46 բուժաշխատողներից որպես նրանց՝ Երևանի պետական բժշկական համալսարանում անցկացվելիք կատարելագործման (վերապատրաստման) դասընթացների համար հավաքված խոշոր չափերով՝ ընդհանուր 2.340.000 ՀՀ դրամ գումարը:

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել է, որ վերջինս 2020 թվականի հունիս-օգոստոս ամիսների ընթացքում, բժշկական կենտրոնի տնօրենից հանձնարարություն է ստացել կազմակեր-պել հաստատության բուժաշխատողների՝ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի կողմից վճարովի հիմունքներով անցկացվելիք մասնագիտական կատարելագործման դասընթացներին մանկաբույժների և բուժքույրերի մասնակցությունը։ Վերջիններիս հետ անձնական փոխհարաբերություններով ու վստահությամբ պայմանավորված՝ 2020 թվականի հուլիսիօգոստոս ընկած ժամանակահատվածում նա յուրաքանչյուր մանկաբույժից 60.000-ական, իսկ յուրաքանչյուր բուժքրոջից՝ 50.000-ական ՀՀ դրամ է հավաքագրել, որը, սակայն, չի փոխանցել «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի բանկային հաշվեհամարին և հափշտակել է։ Այդ պատճառով կատարելագործման դասընթացները տեղի չեն ունեցել, և բուժաշխատողներին պատճառվել է ընդհանուր խոշոր չափերով՝ 2.340.000 ՀՀ դրամ վնաս:

Ձեռք բերված փաստերի հիման վրա բուժկենտրոնի հիշյալ աշխատակցին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

Որպես խափանման միջոց՝ նրա նկատմամբ ընտրվել է չբացակայելու արգելքը: Պատճառված վնասը նախաքննության ընթացքում մասնակի վերականգնվել է:

Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել են հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: