Պարզվել է, որ Արցախում ներկայումս մեքենաներով երթևեկող անձինք օգտագործում են նախքան հունիսի 15-ը ձեռք բերված վառելիքը

Լուրեր

06.08.2026 | 17:53
Ես և Դուք առնվազն մեկ ընդհանրություն ունենք․ երկուսս էլ թուրք ենք տեսել․ Ռուբինյանը՝ Վարդևանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 17:50
Անկանոն երթևեկող «Նիվան» տեղափոխվել է հատուկ պահպանվող հատուկ տարածք
06.08.2026 | 17:45
Արթուր Սարգսյանը պետք է ավտոբուսը տրաքացներ, մարդկանց գլուխը ուտեր, նոր կալանավորեի՞ն․Գարիկ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 17:38
ՌԴ ԱԳՆ-ն պնդում է, թե ՀՀ ապրանքների արտահանման դեմ սահմանափակումներ չի կիրառվում
06.08.2026 | 17:30
Ծնվել է Վալերի Կարպինի առաջին որդին․ նա 5 դուստր ունի
06.08.2026 | 17:23
Փաշինյանը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, նախատեսվում է ստորագրել երեք համաձայնագիր
06.08.2026 | 17:06
Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը որակազրկվել է դոպինգի համար
06.08.2026 | 16:58
ՆԳՆ պարեկային ծառայության պաշտոնյան կալանավորվել է, էկոպարեկային ծառայության Սևանի տեղամասի պետի պաշտոնավարումը՝ կասեցվել
06.08.2026 | 16:51
Ո՞ր ավտոբուսների և տրոլեյբուսի երթուղիներն են ժամանակավորապես փոխվելու
06.08.2026 | 16:40
«ԿԵՆՏՐՈՆ» հեռուստաընկերությունը տուգանվել է 
06.08.2026 | 16:27
Ադրբեջանը պատրաստ է գազ մատակարարել Ուկրաինային․ կողմերը ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցեր են քննարկել
06.08.2026 | 16:20
«Արարատ-Արմենիան» հետաքրքրված է Վահան Բիչախչյանի ծառայություններով. աղբյուր
06.08.2026 | 16:14
Արամ Վարդևանյանը ներողություն խնդրեց Էդգար Ղազարյանի խոսքերի համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 16:11
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել ռուսական բանկերի, այդ թվում՝ «Օզոն Բանկի» նկատմամբ
06.08.2026 | 16:04
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Բոլորը

ԱՀ տեղեկատվական շտաբը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Ինչպես գիտեք,հունիսի 15-ից Ադրբեջանը դադարեցրել է նաև Հայաստանից Արցախ հումանիտար բեռնափոխադրումները, որի պատճառով պետությունն անցել է խիստ խնայողական ռեժիմի բոլոր ուղղություններում, այդ թվում՝ վառելիքի:
Բենզին և դիզվառելիք տրամադրվում է խիստ անհրաժեշտ դեպքերում՝ գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման, հիվանդներին բուժհաստատություններ տանելու, շրջաններից գյուղատնտեսական մթերքը կենտրոնացված կարգով շրջկենտրոններ և քաղաք Ստեփանակերտ տեղափոխելու, հասարակական տրանսպորտի աշխատանքը և պետական որոշ մարմինների հրատապ գործունեությունը կազմակերպելու համար:

Այդուհանդերձ, կան մարդիկ, ովքեր այս ընթացքում վառելիք չեն ստացել, բայց շարունակում են երթևեկել՝ այդ կերպ հարուցելով որոշակի հարցեր հանրության շրջանում:

Լցակայաններում խախտումներ կատարելու հնարավորությունը պարզելու նպատակով օպերատիվ ճանապարհով կատարվել են որոշակի ճշտումներ, ինչի արդյունքում պարզվել է, որ ներկայումս մեքենաներով երթևեկող անձինք օգտագործում են նախքան հունիսի 15-ը ձեռք բերված վառելիքը:

Ամեն դեպքում, պետական համապատասխան մարմինների կողմից շարունակաբար վերահսկողություն է իրականացվելու լցակայանների գործունեության նկատմամբ՝ հնարավոր խախտումներն ու չարաշահումները կանխելու և բացառելու նպատակով: Այդ առումով ակնկալում ենք նաև հանրության աջակցությունը հնարավոր խախտումների վերաբերյալ տեղեկությունների հավաքագրման ու հանրային վերահսկողության ապահովման հարցում»: