«Մարզաձևերի առանձնահատկությունները կարող ենք օգտագործել Հայաստանի հանրահռչակման նպատակով». նախարար
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանն այսօր հանդիպել է Հայաստանի բոդիբիլդինգի և ֆիթնեսի ազգային ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ:
Նախարարն ընդգծել է բոդիբիլդինգ մարզաձևի առանձնահատկությունների և Հայաստանում այդ մարզաձևի միջազգային մրցաշարերի կազմակերպման միջոցով մեր երկրում սպորտային տուրիզմի զարգացման հնարավորությունը: «Մարզաձևի առանձնահատկությունները, միջազգային մրցաշարերին աշխարհահռչակ մարզիկների ներկայությունն ու մասնակցությունը կարող ենք ծառայեցնել ողջ աշխարհում մեր երկրի ճանաչելիության բարձրացմանը»,- ասել է նախարարը:
Հյուրերը խոսել են մարզաձևի զարգացմանն ուղղված աշխատանքների իրականացման անհրաժեշտության մասին՝ այդ նպատակով ակնկալելով նախարարության աջակցությունը: