Պրիգոժինը հայտարարել է նահանջի մասին

Լուրեր

25.07.2026 | 17:32
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
25.07.2026 | 16:59
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.07.2026 | 16:42
Թեհրանն առաջարկում է ավելացնել Հայաստան գազի արտահանման ծավալները
25.07.2026 | 16:30
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
25.07.2026 | 15:55
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
25.07.2026 | 15:37
Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակ է. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
25.07.2026 | 15:15
Աթլետիկայի Ռուսաստանի առաջնությունը դադարեցվել է անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով
25.07.2026 | 15:06
Իրանը ցանկանում է համաձայնագիր կնքել, բայց դեռ պատրաստ չէ դրան․ Թրամփ
25.07.2026 | 14:44
Անտոնիու Գուտերեշը ժամանել է Սիրիա
25.07.2026 | 14:29
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
25.07.2026 | 14:02
Վոզինյան նոր ակումբ ունի, դարպասապահի տրանսֆերային արժեքն ավելացել է 10 անգամ
25.07.2026 | 13:49
Թրամփը հասկացել է՝ Ռուսաստանը չի ցանկանում ավարտել պատերազմը, իսկ Ուկրաինան խաղաղություն է ուզում․ Զելենսկի
25.07.2026 | 13:33
Լեբրոն Ջեյմսը հեռացավ «Լեյքերսից». հայտնի է լեգենդար բասկետբոլիստի նոր ակումբն ու աշխատավարձի չափը
25.07.2026 | 13:04
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
25.07.2026 | 12:49
Ընտրակաշառքի գործով հետախուզվող 31-ամյա տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է Եղեգնաձորում
Բոլորը

«Վագների» առաջնորդ Եվգենի Պրիգոժինը հայտարարել է նահանջի մասին։ Այս մասին հաղորդում է DW-ն՝ վկայակոչելով Պրիգոժինի աուդիոձայնագրությունը։

««Վագներ»-ը ցանկանում էին վերակազմավորել։ Օրվա ընթացքում մենք  հասանք Մոսկվայից 200 կիլոմետր հեռավորության վրա։

Այս ընթացքում մենք մեր մարտիկների ոչ մի կաթիլ արյուն չենք թափել։ Հիմա եկել է այն պահը, երբ արյուն կարող է թափվել։ Այդ պատճառով, հասկանալով ողջ պատասխանատվությունը, որ ռուսական արյուն կթափվի կողմերից մեկից, մենք շրջում ենք մեր շարասյուները և պլանի համաձայն հակառակ ուղղությամբ մեկնում դաշտային ճամբարներ»,- ասված է աուդիոուղերձում։

Ավելի վաղ Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Ալեքսանդր Լուկաշենկոն բանակցություններ է անցկացրել Պրիգոժինի հետ՝ նրա հետ համաձայնության գալով այն բանի շուրջ, որ «չի կարելի ՌԴ տարածքում արյունոտ սպանդ թույլ տալ»։

Հիշեցնենք, որ ՌԴ Ազգային հակաահաբեկչական կոմիտեն հայտարարել է Վագների հիմնադիր, ձեռնարկատեր Եվգենի Պրիգոժինի դեմ քրեական գործ հարուցելու մասին։ Պրիգոժինը մեղադրվում է զինված ապստամբություն կազմակերպելու փորձի մեջ։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ խոստանալով «անխուսափելի պատիժ մեջքից հարվածողներին»։

Մոսկվայում առաջիկա երկուշաբթի օրը հայտարարվել է ոչ աշխատանքային օր: