Պրիգոժինի դեմ քրեական գործ է հարուցվել հեղաշրջման կոչերի համար․ Մոսկվայում ուժայինները բերվել են մարտական բարձր պատրաստականության վիճակի

Լուրեր

10.11.2026 | 16:37
Լավրովը հայտարարել է, որ չորեքշաբթի ՀԱՊԿ-ում կքննարկեն Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու հարցը
10.11.2026 | 16:30
Ավարտվել են Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքները․ թուրք նախարար
10.11.2026 | 16:28
Բուլղարիայում մայրուղու վրա բախվել է ավելի քան 50 ավտոմեքենա․ զոհվել է առնվազն 11 մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:20
Քանդում են Կոմիտասի շուկայի հարակից կրպակները․ ՈՒՂԻՂ
10.11.2026 | 16:19
Փարիզում հանդիպել են Հայաստանի և Կոսովոյի վարչապետները
10.11.2026 | 16:10
Պուտինը հայտարարել է ՀԱՊԿ-ի ներուժն ընդլայնելու անհրաժեշտության մասին
10.11.2026 | 16:00
«Կոտրում է դռները, հայհոյում և հարվածում հարևանների պատերին»․ քաղաքացին ահազանգում է
10.11.2026 | 15:51
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՄԻՊ-ը ուսումնասիրություն է սկսել
10.11.2026 | 15:39
Կոչ եմ անում քաղաքացիներին Սահմանադրության նախագծին քննադատորեն մոտենալ և դիտարկումներ անել․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:38
Միավորված ընդդիմության ուժերը պահանջում են բացահայտել Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները
10.11.2026 | 15:30
Ռեստորաններում և սրճարաններում հնչող երաժշտության համար սեփականատերերը ստիպված կլինեն վճարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:21
Կոստանյանի, Պողոսյանի և մյուսների արտահանձման հարցը քննարկվե՞լ է ռուս գործընկերոջ հետ․ հարց Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:15
Մեսին, Սուարեսն ու Լևանդովսկին հավակնում են MLS-ի լավագույն գոլի մրցանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:05
Հայաստանի ներկայացուցիչները չեն մասնակցում Մոսկվայում ընթացող ՀԱՊԿ նիստին
10.11.2026 | 15:00
Կալանքը բացառիկ խափանման միջոց է և խիստ անհրաժեշտ դեպքերում է կիրառվում․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

DW-ի ռուսական ծառայությունը հայտնում է ՌԴ-ում ներքաղաքական լարվածության մասին։ «Վագներ» խմբավորման առաջնորդ Եվգենի Պրիգոժինը ՌԴ պաշտպանության նախարարությանը մեղադրել է խմբավորմանը հասցված հրթիռային հարվածի մեջ, ինչի հետևանքով խմբավորումը բազմաթիվ զոհեր ունի։ ՌԴ պաշտպանության նախարարությունն այս մեղադրանքը անհիմն է համարում։

Պրիգոժինը հրապարակված հերթական գրառման մեջ հայտարարել է. «Սա ռազմական հեղաշրջում չէ, սա արդարության երթ է։ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ տեղեկացված է Պրիգոժինի շուրջ ստեղծված իրավիճակի մասին, «ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները», հայտարարել է Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Պրիգոժինի հայտարարություններից հետո ԱԴԾ-ն գործ է հարուցել զինված ապստամբության կոչի վերաբերյալ, հայտնել են Ազգային հակաահաբեկչական կոմիտեից:

«Վագներ»-ի ղեկավարը պնդում է նաև, որ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, իբր, հանձնարարել է 2 հազար դի թաքցնել Դոնի Ռոստովի դիահերձարանում ՝ «կորուստները ցույց չտալու համար»:

Մոսկվայում, Դոնի Ռոստովում ուժայինները բերվել են մարտական բարձր պատրաստականության վիճակի, պնդում է այսպես կոչված «ԴԺՀ»-ի նախկին առաջնորդներից Իգոր Գիրկինը: