Թուրքիայի նորանշանակ ԱԳ նախարարն Իրանում ուշադրության կենտրոնում է․ անդրադարձ

Լուրեր

11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրանում շարունակվում են շահարկումները՝ կապված հարևան երկրների նկատմամբ Թուրքիայի նոր քաղաքականության հետ՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերընտրվելուց մեկ ամիս անց, ասվում է Middle East Eye-ի անդրադարձում։

Նշվում է, որ անցյալ շաբաթ իրանական մեդիան ավելի շատ կենտրոնացած էր Թուրքիայի նորանշանակ ԱԳ նախարար  Հաքան Ֆիդանի և վերջին տարիներին Անկարայի արտաքին քաղաքականության ձևավորման գործում նրա դերի ուղղությամբ: Մինչ այս պաշտոնում նշանակվելը՝ նա 13 տարի աշխատել է որպես Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության տնօրեն։

Մասնավորապես, Afsaran_ir տելեգրամ ալիքը, որը մոտ է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (IRGC), ողջունել է Թուրքիայում նոր նշանակումը՝ ընդգծելով Ֆիդանի հակաիսրայելական քաղաքականությունը: Տելեգրամ-ալիքը պնդում է, որ Ֆիդանը սերտ կապեր է հաստատել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ այն բանից հետո, երբ իսրայելական ուժերը գրոհել են Գազայի ազատության նավատորմը 2010 թվականին:

Այլ վերլուծաբաններ էլ ընդգծում են Ֆիդանի դերը Թուրքիայի կողմից հյուսիսային Սիրիայի որոշ մասերի բռնակցման գործում։

«Iranian Diplomacy» կայքի սյունակագիր Իսլամ Զոլքադրփուրը զգուշացրել է իրանցի պաշտոնյաներին, որոնք հավատում են «Իրանի հետ Ֆիդանի դաշինքին»։

«2010-ից մինչև 2020 թվականները Ֆիդանի ղեկավարությամբ Թուրքիան կիրառել է անվտանգության և հետախուզական ռազմավարություններ, որոնք հակասում էին տարածաշրջանում Իրանի շահերին»,- գրել է հոդվածագիրը։

Նա նշել է, որ «Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությունը Սիրիայի հյուսիսում ահաբեկչական և ռազմատենչ կազմակերպությունների գլխավոր հովանավորն է, իսկ Հաքան Ֆիդանը նրանց քաղաքականությունը կազմակերպող գլխավոր գործիչն է»։

Էմմա Չոբանյան