Տիգրան Առաքելյանին խոշտանգելու առերևույթ դեպքի առնչությամբ Պաշտպանի գրության հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ 

Լուրեր

16.01.2026 | 11:40
Սպիտակ տունը հայտարարել է, որ Իրանը կասեցրել է 800 մահապատիժ, նաև զգուշացրել՝ բոլոր տարբերակները բաց են մնում
16.01.2026 | 11:38
Անթալիա․ Անի Ամիրաղյանը քառորդ եզրափակիչում է
16.01.2026 | 11:26
Չեմ ցանկանում հազարավոր ազգակից եղբայրներ կտրված ապրեն մեր հայրենիքից․ Հայկ Սարգսյանը նոր նախագիծ ներկայացրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.01.2026 | 11:17
Ուկրաինան չի եղել և չի լինի խաղաղության խոչընդոտ. Զելենսկին արձագանքել է Թրամփին
16.01.2026 | 11:09
Բուժօգնության կարիք ունեցող երեխաներին փրկարարները շուրջ կես կիլոմետր մոտեցրել են շտապօգնության մեքենային․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
16.01.2026 | 10:47
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
16.01.2026 | 10:44
Մաչադոն Թրամփին է նվիրել իր Խաղաղության Նոբելյան մրցանակը․ Նոբելյան կենտրոնն արձագանքել է
16.01.2026 | 10:32
Գևորգ եպիսկոպոս Սարոյանը հայց է ներկայացրել Մայր Աթոռի դեմ․ պահանջում է իրեն վերականգնել պաշտոնում
16.01.2026 | 10:17
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
16.01.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հունվարի 16-ի դրությամբ
16.01.2026 | 09:45
Հրդեհ տանը․ տուժածներ չկան
16.01.2026 | 09:26
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են
15.01.2026 | 23:35
Ավարտվել է ՀՀ շախմատի առաջնությունների 3-րդ խաղափուլը․ Զավեն Անդրիասյանը միանձնյա առաջատար է
15.01.2026 | 23:17
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
15.01.2026 | 23:03
Ֆուտզալի Հայաստանի հավաքականի հերթական հաղթանակը
Բոլորը

Հաշվի առնելով սոցիալական ցանցերում և ԶԼՄ-ներում Տիգրան Առաքելյանի կողմից արդեն իսկ տարածված ուղիղ եթերի շուրջ հանրային լայն հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ դեռևս հունիսի 19-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ահազանգ է ստացվել Տիգրան Առաքելյանի կողմից. տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից։

 

Վերջինս նշել է, որ գտնվում է Ձերբակալվածների պահման վայրում և քննչական մարմնում իր նկատմամբ բռնություն է կիրառվել։ Զանգը ստանալուց անմիջապես հետո Պաշտպանի ներկայացուցիչները այց են իրականացրել ՁՊՎ, հանդիպել են Տիգրան Առաքելյանի հետ։ Առանձնազրույցի ընթացքում նրա կողմից բարձրացված բոլոր հարցերը արձանագրվել են և նույն օրն առանձին գրությամբ ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ քրեական վարույթի շրջանակում քննության առարկա դարձնելու նպատակով:

Պաշտպանի աշխատակազմում տեղեկություն է ստացվել առ այն, որ Տիգրան Առաքելյանին քննչական մարմնում խոշտանգելու առերևույթ դեպքի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի գրության հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ:

Նախաձեռնված քրեական վարույթի ընթացքը գտնվում է Պաշտպանի անմիջական ուշադրության կենտրոնում: