Ալիևը սպառնացել է և ներկայացրել խաղաղության համաձայնագրի սեփական պայմանները

Լուրեր

24.02.2026 | 16:43
ՀԷՑ-ում ավարտվել են բարձրավոլտ ենթակայանների ստուգայցերը․ արձանագրվել են համակարգային խնդիրներ
24.02.2026 | 16:34
Ավելի քան 200,000 զոհ․ լրագրողները հաշվել են Ուկրաինայի դեմ պատերազմում ՌԴ կորուստները
24.02.2026 | 16:23
«Բենֆիկայի» ֆուտբոլիստը որակազրկվել է Վինիսիուսի հետ ռասիստական սկանդալից հետո
24.02.2026 | 16:22
Պապիկյանը Իրանում հանդիպել է Մուսավիի հետ
24.02.2026 | 16:16
ԱԴԾ-ն հետաքննում է Պավել Դուրովի գործողությունները՝ ահաբեկչական գործունեությանը նպաստելու գործով
24.02.2026 | 16:03
Փարաքար համայնքին է վերադարձվել 0.2 հա մակերեսով հողամաս. Դատախազություն
24.02.2026 | 15:55
Միհրան Պողոսյանին առնչվող կոկաինի գործով հետախուզվողի որդին Ռուսաստանում տեսակցել է հորը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 15:51
Կրեմլը չի ​​հաստատում Ժնևում հաջորդ բանակցությունների ամսաթիվը
24.02.2026 | 15:43
«Մոլորակների մեծ շքերթ»՝ փետրվարի 28-ին
24.02.2026 | 15:34
Զելենսկին առաջին անգամ ցուցադրել է նախագահական բունկերը, որտեղ անցկացրել է պատերազմի առաջին ամիսները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 15:25
Իտալիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում խաղացող ֆուտբոլիստները՝ կանանց Հայաստանի հավաքականում
24.02.2026 | 15:16
Դատարանը մերժել է Հյուսիս-հարավ ճանապարհի՝ Երևանով անցնող հատվածի հողամասի սեփականատիրոջ հայցը
24.02.2026 | 15:05
Կոկաինի գործով նիստը, որով ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը մեղադրյալ է, հետաձգվեց
24.02.2026 | 15:01
«Մարտի 1»-ի գործով հնարավոր է նոր մեղադրյալներ լինեն // Ձերբակալվել է 143 մանկապարտեզի տնօրենը․ ԼՈՒՐԵՐ
24.02.2026 | 14:52
ԿԸՀ-ն սահմանել է ԱԺ ընտրությունների ծախսերի նախահաշիվը՝ 4 մլրդ 451 մլն 688 հազար դրամ 
Բոլորը

Հայաստանի հետ խաղաղության բանակցությունների ավարտն այսօր անհրաժեշտ է նաև մեզ, բայց առավել ևս՝ հենց Հայաստանին։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ հավելելով, որ խաղաղության պայմանագիրը պետք է ստորագրվի միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա՝ հաշվի առնելով տիրող իրողությունները։

Ըստ Ալիևի՝ այն պետք է հիմնված լինի «բացառապես Ադրբեջանի պայմանների ու շահերի վրա»։

«Խաղաղության համաձայնագիրը պետք է հաշվի առնի հետպատերազմյան իրողությունները։ Դա բնական է. մենք հաղթել ենք, արյուն ենք թափել, կորուստներ ենք ունեցել»,-ասել է նա՝ հայտարարելով, որ «պետք է թղթի վրա ամրագրվի, որ  Ղարաբաղն Ադրբեջան է, և Հայաստանը պետք է դա ստորագրի»։

«Միայն այդ դեպքում կարող է երկարաժամկետ խաղաղություն տիրել Հարավային Կովկասում»,- հավելել է Ալիևը։

Որպես պայմանագրի մյուս պայմաններ՝ Ալիևը նշել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացումն ու Արցախի ՊԲ-ի վերացումը։

«Մենք մեզ դեռ զուսպ ենք պահում։ Այսօր ուժը մեր կողմն է, իսկ ժամանակը, միջազգային իրավունքը ամրապնդում են մեր դիրքերը։ Համաշխարհային հանրությունն արդեն միանշանակ ճանաչում է Ղարաբաղը որպես Ադրբեջանի անբաժանելի մաս։ Մենք կարող ենք սպասել: Նորից եմ ասում՝ մենք չենք շտապում»,- ասել է նա՝ հավելելով, թե Ադրբեջանի դեմ, իբր, տարվող «կեղտոտ արշավը որևէ նշանակություն չունի»։

Էմմա Չոբանյան