Բաքուն ԼՂ հայերին անվտանգության հատուկ երաշխիքների տրամադրման նախապայմանը չի ընդունում․Ջեյհուն Բայրամով

Լուրեր

25.07.2026 | 11:33
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
25.07.2026 | 11:06
Մուրացանի փողոցում սպանության փորձի գործով ևս երեք կասկածյալ է հայտնաբերվել
25.07.2026 | 10:47
Նավթի գները նվազել են
25.07.2026 | 10:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 25-ի դրությամբ
25.07.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
24.07.2026 | 23:45
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել. փաստաբան
24.07.2026 | 23:24
Առաջիկայում կմեկնարկեն ՀՖՖ Հայաստանի սիրողական Ա և Բ լիգաների 2026-27 մրցաշրջանները
24.07.2026 | 22:59
Միջազգային քրեական դատարանի անդամ երկրները կողմ են քվեարկել գլխավոր դատախազ Քարիմ Խանի պաշտոնանկությանը
24.07.2026 | 22:46
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
24.07.2026 | 22:25
Ձերբակալվել է Երևանի «Արարատ» կոնյակի, գինու և օղու գործարանի տնօրենը
24.07.2026 | 22:09
Ոստիկանները Մարտիրոս բնակավայրի 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
24.07.2026 | 21:53
CHP-ն պառակտվեց․ Թուրքիայի ընդդիմության առաջնորդը նոր քաղաքական ուժ է ստեղծել՝ իր հետ տանելով նախկին կուսակցության 90 պատգամավորի
24.07.2026 | 21:38
Հուլիսի 27-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.07.2026 | 21:25
TikTok-ն անչափահասների համար վտանգավոր է․ Եվրոպական հանձնաժողովը պահանջներ է ներկայացրել ընկերությանը
24.07.2026 | 21:14
Ադրբեջանի Մեջլիսը «վճռական բողոք» է հայտնել ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովի ընդունած հայ գերիների ազատ արձակման վերաբերյալ օրինագծի կապակցությամբ
Բոլորը

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը  մերժել է Հայաստանի պահանջը՝ խաղաղության բանակցությունների նոր փուլից առաջ Լեռնային Ղարաբաղում բնակվող շուրջ 120 հազար էթնիկ հայերի համար անվտանգության հատուկ երաշխիքներ տրամադրել։

Reuters գործակալությանը տված հարցազրույցում Բայրամովն ասել է, որ նման երաշխիքն ավելորդ է, և պահանջը նշանակում է միջամտություն Ադրբեջանի գործերին։

«Մենք նախապայմանը չենք ընդունում մի շարք պատճառներով։ Ամենասկզբունքայինը հետևյալն է. սա ներքին, ինքնիշխան խնդիր է: Ադրբեջանի սահմանադրությունը և մի շարք միջազգային կոնվենցիաները, որոնց կողմ է Ադրբեջանը, ապահովում են բոլոր անհրաժեշտ պայմանները, որպեսզի երաշխավորվեն այդ բնակչության իրավունքները»,-ասել է նա՝ նշելով,  թե «էթնիկ հայերը դեռ կարող են օգտագործել և կրթվել իրենց լեզվով և պահպանել իրենց մշակույթը, եթե այլ էթնիկ և կրոնական փոքրամասնությունների նման «ինտեգրվեն» ադրբեջանական հասարակությանը և պետական կառույցներին»։

Լրատվամիջոցը նշում է, որ Բայրամովն ասել է թե խաղաղության բանակցություններում «որոշ առաջընթաց» է եղել, և որ Բաքուն ցանկանում է գործարք կնքել, բայց նաև մեկնաբանություններ է արել, որոնք ցույց են տալիս, թե որքան մեծ է անդունդը հաջորդ շաբաթ Վաշինգտոնում  հայ գործընկերոջ հետ կայանալիք հանդիպումից առաջ։

«Եթե կա ցանկություն ոչ միայն հայտարարություններ անելու, այլ նաև գործնական քայլեր, կարծում եմ, որ հնարավոր է համաձայնության հասնել նույնիսկ տարեվերջից շուտ։ Բայց եթե չլինի իրական պատրաստակամություն, կարող է ավելի ուշ լինել»,-հավելել է Բայրամովը։