Թավշյա հեղափոխության «դառը պտուղները». ՀՀ-ում ատելության խոսքի տարածումը նահանջ չի գրանցում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 16:45
«Բարսելոնայի» ֆուտբոլիստն արժանացել է Golden Boy մրցանակին
10.11.2026 | 16:37
Լավրովը հայտարարել է, որ չորեքշաբթի ՀԱՊԿ-ում կքննարկեն Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու հարցը
10.11.2026 | 16:30
Ավարտվել են Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքները․ թուրք նախարար
10.11.2026 | 16:28
Բուլղարիայում մայրուղու վրա բախվել է ավելի քան 50 ավտոմեքենա․ զոհվել է առնվազն 11 մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:20
Քանդում են Կոմիտասի շուկայի հարակից կրպակները․ ՈՒՂԻՂ
10.11.2026 | 16:19
Փարիզում հանդիպել են Հայաստանի և Կոսովոյի վարչապետները
10.11.2026 | 16:10
Պուտինը հայտարարել է ՀԱՊԿ-ի ներուժն ընդլայնելու անհրաժեշտության մասին
10.11.2026 | 16:00
«Կոտրում է դռները, հայհոյում և հարվածում հարևանների պատերին»․ քաղաքացին ահազանգում է
10.11.2026 | 15:51
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՄԻՊ-ը ուսումնասիրություն է սկսել
10.11.2026 | 15:39
Կոչ եմ անում քաղաքացիներին Սահմանադրության նախագծին քննադատորեն մոտենալ և դիտարկումներ անել․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:38
Միավորված ընդդիմության ուժերը պահանջում են բացահայտել Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները
10.11.2026 | 15:30
Ռեստորաններում և սրճարաններում հնչող երաժշտության համար սեփականատերերը ստիպված կլինեն վճարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:21
Կոստանյանի, Պողոսյանի և մյուսների արտահանձման հարցը քննարկվե՞լ է ռուս գործընկերոջ հետ․ հարց Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:15
Մեսին, Սուարեսն ու Լևանդովսկին հավակնում են MLS-ի լավագույն գոլի մրցանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:05
Հայաստանի ներկայացուցիչները չեն մասնակցում Մոսկվայում ընթացող ՀԱՊԿ նիստին
Բոլորը

Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովը հրապարակել է 6-րդ զեկույցը, որտեղ նշվում է՝ Հայաստանի քաղաքական և հանրային ոլորտներում ժամանակ առ ժամանակ արձանագրվում են ատելության խոսքի դեպքեր, նաև՝ բռնության կոչեր։ Ըստ զեկույցի՝ Հայաստանում դեռևս չկա ատելության խոսքի դեպքերի մշտադիտարկման և տվյալների հավաքագրման պատշաճ համապարփակ մեխանիզմ՝ չնայած այս հարցի վերաբերյալ հանձնաժողովի հանձնարարականներին։

«Իշխանությունները պետք է բարձրացնեն իրազեկվածությունն ատելության խոսքից բխող վտանգների և ատելության խոսքի անընդունելիության մասին, ի թիվս այլնի՝ նաև պայքարելով ապատեղեկատվության, բացասական կարծրատիպերի և խարանի դեմ, աջակցելով ատելության խոսքի կանխարգելման և դրա դեմ պայքարի հարցերով զբաղվող ՀԿ-ներին և հաստատություններին, ինչպես նաև խրախուսելով հանրային գործիչների՝ ատելության խոսքին արագ արձագանքման ջանքերը»,- նշվում է զեկույցում։

Հայաստան կատարած այցի ընթացքում Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովն արձանագրել է, որ ատելության խոսքի սահմանափակ հանրային իրազեկվածությունը հանգեցրել է որոշակի շփոթմունքի, թե ինչը կարելի է ընդունելի բանավեճ համարել քաղաքականության մեջ և լրատվամիջոցներում, այդ թվում՝ համացանցում։ Իրավապաշտպան Արման Ղարիբյանը սահմանազատում է՝ ինչպես ատելության խոսքը տարբերել ազատ խոսքից։

Տասնամյակներ շարունակ իշխանությունից դժգոհ հասարակությունը թավշյա հեղափոխության օրերին ու դրանից հետո կոշտ, հաճախ՝ կոպիտ գնահատականներ էր տալիս նախկին իշխանավորներին։ Ընդդիմադիրները հենց Նիկոլ Փաշինյանին են մեղադրում ատելության խոսքի տարածման համար։

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը նկատում է՝ ատելության խոսքը հավասարաչափ է գործածվում նախկին և ներկա իշխանության կողմից՝ դեպքերով և նոր հանգամանքներով պայմանավորված։

Իրավապաշտպանը որպես ամենաթարմ դեպք մատնանշում է երեկ սոցիալական կայքերում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանի մահվան կապակցությամբ գրառումները։

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի տվյալներով՝ 2020 թվականին արձանագրվել է ատելության հիմքով հանցագործությունների 19 դեպք, այդ թվում՝ «բռնության հրապարակային կոչերի, բռնության հրապարակային արդարացման կամ քարոզչության» 17 իրավախախտում։ Ըստ իշխանությունների տրամադրած տեղեկությունների՝ 2020 և 2021 թթ. ընթացքում արձանագրվել է ատելության հիմքով քրեական բնույթի, համապատասխանաբար, 24 և 18 դեպք։

Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովն այս բոլոր դեպքերի կրկնությունը կանխելու համար առաջարկում է, որ իշխանություններն իրավապահ մարմինների աշխատակիցներին, դատախազներին և քրեական արդարադատության այլ դերակատարներին տրամադրեն պատշաճ վերապատրաստում և մշակեն հստակ ուղեցույցներ՝ ատելության հիմքով հանցագործությունների դեմ պայքարում նրանց օգնելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան