Բոլորն էլ պատժվելու են. Մինասյանը` Քոչարյանի և Սարգսյանի՝ կոռուպցոներ լինելու մասին հարցին ի պատասխան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
Բոլորը

ՀՀ նախկին նախագահների քրեական գործերով դատախազների՝ իրենց դիմումի համաձայն հեռանալը կասկածելի իրավիճակ չէ։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս հայտարարությունն արեց ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։
«Ինձ համար՝ ամենևին ոչ, կասկածելի չէ, իհարկե, ճիշտ կլինի, եթե Դատախազությունը մեկնաբանի, իրենց ոլորտին վերաբերող հարցեր են, բայց առանձնացվում են կոնկրետ այդ դատախազները։ Ընդհանուր համակարգում բարեփոխումներ են իրականացվում, և նորմալ է, որ կլինեն մարդիկ, որոնք, այսպես ասած, նոր մեթոդաբանությանը չեն հարմարվի ու դուրս կգան։

Նույնիսկ իմ պարագայում, երբ Արդարադատության նախարարի տեղակալ էի, հետո՝ նախարար, բազմաթիվ փոփոխություններ եղան, և դա նորմալ է։ Երբ ուզում ես քո նշած նշաձողին հասնես և քո ռազմավարական նպատակներին հասնես, քո թիմի հետ կապված դու ես որոշումներ կայացնում։ Ով քո գործելաոճին չի հարմարվում, հանգիստ կարող է գնալ այլ աշխատանքի»,- նշեց Մինասյանը։

Անդրադառնալով հարցին, թե նախկին նախագահներին վերագրվում էին բազմաթիվ մեղքեր, սակայն նրանք այսօր ազատության մեջ են․ այրդյո՞ք դա այս իշխանությանը ձախողումմներից մեկը չէ, Մինասյանն արձագանքեց․ «Ես համարում եմ, որ մեր երկրում, անկախ նրանից, թե որ ժամանակաշրջանի պետական աշխատող ես եղել, և անկախ նրանից, թե ում թիմից ես եղել, բոլորը պատժվելու են,  եթե կատարել են հանցագործություն։

Մեծ ու ծավալուն գործերի դեպքում ավելի ծավալուն աշխատանք է սպասվում։
Ինչն է լավ․ այն, որ իրավապահ համակարգը գնալով էլ ավելի պրոֆեսիոնալ է դառնում, և էլ ավելի դժվար է լինում այդ սողանցքներով խուսափել պատասխանատվությունից»։

«ՀՀ-ում եթե մարդը խախտել է օրենքը, կրելու է պատասխանատվություն, առանց բացառության»,- ընդգծեց Մինասյանը` անդրադառնալով Քոչարյանի և Սարգսյանի՝ կոռուպցոներ լինելու մասին դիտարկմանը։

Մանրամասները՝ տեսանյութում։