Տաքսիներում կանխիկի շրջանառությունը պետք է կրճատենք. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
Բոլորը

Տաքսիներում կանխիկի շրջանառությունը պետք է կրճատենք. Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, ներկայացնելով նոր նախագծերի փաթեթը, տեղեկացրեց, որ սահմանել էլեկտրոնային հարթակով և ֆիզիկական անձանց կողմից մարդատար տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրման դեպքում էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի պարտադիր կիրառություն էլեկտրոնային անդորրագրի տրամադրման պահանջ: Սահմանել ոլորտի իրավախախտումների դեպքում վարչական պատասխանատվության միջոցներ։

Սանոսյանը նաև հայտնեցմ որ նախագծի շրջանակում առաջարկվում է ևս 1 փոփոխություն՝ կանոնավոր ուղևորափոխադրումների միասնական երթուղային ցանցի գործընթացն ավելի արագացնելու և բոլորը ներդրումային առումով գրավիչ դարձնելու համար միջմարզային և ներմարզային կանոնավոր ուղևորափոխադրումների հարկային բեռն ենք առաջարկում թեթևացնել և հանել միջմարզային և ներմարզային կանոնավոր ուղևորափոխադրումների՝ պետական տուրքի մասին պահանջը: Առաջարկվում է, որ փաթեթն ուժի մեջ մտնի 2024 թվականի սեպտեմբերի 1-ից:

Նշվեց, որ հանրապետությունում էլեկտրոնային հարթակների միջոցով ուղևորափոխադրման ծառայությունների մատուցումը մեծ կիրառություն ունի, սակայն ոլորտն օրենսդրական կարգավորում չունի։

Տաքսիների հետ կապված կանխիկի շրջանառությունը պետք է կրճատենք և միջնաժամկետում վերացնենք: Այս մասին ընդգծեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հիմա աշխարհում դա ընդունված է, որ տաքսիներում նաև POS-տերմինալներ են տեղադրվում: Իհարկե հիմա էլ անկանխիկ սմարթֆոնների հավելվածներով վճարելու հնարավորությունը կա, բայց սա էլ պետք է մեր հեռանկարում լինի: Այդ հարցում պետք է շահառուներին օգնության կանչենք: Օրինակ` շահառուներին պետք է տանք իրավունքներ, որ եթե n8anq քարտով են երթևեկում, կամ կանխիկ դրամ չունեն և եթե տաքսիներում չկա անկանխիկ վճարելու հնարավորություն, իրենց որոշակի հնարավորություններ պետք տանք, որովհետև դա շահառուի պարտավորությունը չպետք է լինի, որ ինքը կանխիկ կամ էլեկտրոնային դրամ ունենա, այլ դա ծառայությունը մատուցողի պարտավորությունը պետք է լինի: Եթե չկա այդ ծառայությունը, ուրեմն շահառուին պետք է տանք իրավունք դե յուրե չվճարելու: Շահառուն պետք է ասի՝ շնորհակալություն, ցտեսություն, ու գնա իր գործին»,- նշեց վարչապետը։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարաար Գնել Սանոսյանը նշեց, որ վարչապետի թվարկածները իրենք ներառել են օրենքի նախագծում:

«Ե՛վ ֆիզիկական անձանց դեպքում, և՛ էլեկտրոնային հարթակով աշխատող տաքսիների դեպքում, սահմանվել է պարտադիր պահանջ, որպեսզի ունենան էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենա և էլեկտրոնային անդորրագիր: Այս օրենքը 2024 թվականի սեպտեմբերից կմտնի ուժի մեջ»,- նշեց Սանոսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։