Անկանխիկ կաշառք վերցնելը կարելի է, բայց հետո վերցնողի հետևից կգան. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության հերթական նիստի ժամանակ գործընկերներին երեք ամիս ժամանակ տվեց՝ բացառելու պետական հիմնարկներում կանխիկ եղանակով վճարումները։
«Ահազանգեր եմ ստանում, որ Հայաստանի Հանրապետության պետական հիմնարկներում դեռևս կանխիկ վճարումներ են իրականացվում։ Փոխվարչապետներին կխնդրեմ, նաև մեր բոլոր նախարարներին և գործընկերներին բացառել որևէ կանխիկ վճարումների ընդունումը։

Մի ժամանակ տերմինալով վճարումը անկանխիկ էինք համարում, բայց դա ևս կանխիկ վճարում է։ Կանխիկ վճարումն այն է, որ մարդն այդ ընթացքում թղթադրամի հետ առնչվում է, եթե առնչվում է՝ նշանակում է կանխիկ վճարում է իրականացնում։

Հետևաբար՝ ժամանակ եմ տալիս՝ երեք ամսվա ընթացքում այս խնդիրները լուծել։ Բոլոր վճարումները պետք է իրականացվեն անկանխիկ եղանակով։ Եթե որևէ պետական գերատեսչությունից լսեցի, որ այնտեղ քաղաքացին պետական գործառույթ իրականացնելիս առնչվում է թղթադրամին ֆիզիկապես, դա նշանակում է, որ իմ հանձնարարականը կատարված չի»,- շեշտեց վարչապետը։

Գործադիրի ղեկավարը հավելեց, որ այս կարգավորումը նաև կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում է և ընդգծեց. «Անկանխիկով կաշառք վերցնել, կամ տարբեր անուններով վճարներ վերցնել, իհրակե, կարելի է, բայց հետո հաստատ, վերցնողի հետևից կգան, որովհետև մի օր այն կբացահայտվի»։

Մանրամասները՝ տեսանյութում։