Վերին Լարսի անցակետում շահագործման են հանձնվել 15 նոր ուղիներ

Լուրեր

08.10.2026 | 16:08
Դատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքը
08.10.2026 | 16:02
ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկում են «Հյուսիսային հոսք»-ով Եվրոպային գազ վաճառելու հնարավորությունը
08.10.2026 | 15:55
Եթե միտում լիներ դահլիճ մտնելու, կմտնեին. Տիգրան Աբրահամյանը` օգնականների գործողությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:51
«Ունեմ տվյալներ, որ տղաս ողջ է․ իր ֆեյսբուքյան մեսենջերից նամակ եմ ստացել՝ «Սալամ», հեռախոսը Բաքվում է»․ բռնի անհետացածի ծնող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:48
«Գութանասար» հրաբխի «Սև պատ» կոչվող հատվածը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
08.10.2026 | 15:44
Ռուսաստանը հարվածել է Կրամատորսկում ուղևորատար ավտոբուսների․ զոհվել է 30 մարդ, ևս 18-ը՝ վիրավորվել
08.10.2026 | 15:39
Ահաբեկչի հանցագործությունը նույնականացվում է սովորական հանցագործության հետ. Յոլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:33
Նորմալ չէ, իշխանական կառույցներն օգտագործվում են որպես քարոզչական գործիք ընդդիմադիրների դեմ. Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:25
Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է կանադացի հեղինակի
08.10.2026 | 15:19
Չեմ կարող ասել` տեսագրությունն ինչպես ու ինչու էր հայտնվել լրատվամիջոցում. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ Պուտինի և Ալիևի հետ հանդիպման մասին // Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նախագահի հնարավոր թեկնածու․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 15:01
Հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
08.10.2026 | 14:53
Թուրքական պաշտպանական ընկերությունը փակում է Ադրբեջանում իր մասնաճյուղը
08.10.2026 | 14:42
ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում աշխատանքի շահագործման և այլ խախտումներ է արձանագրել
08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
Բոլորը

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը հունիսի 21-ին աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ քաղաք Վլադիկավկազ՝ Վերին Լարսի բազմակողմ ավտոմոբիլային անցակետի վերակառուցված երթևեկության գոտիների շահագործման հանձնման արարողությանը մասնակցելու, ինչպես նաև Վերին Լարսի բազմակողմ ավտոմոբիլային անցակետի թողունակության բարձրացման հարցերը քննարկելու նպատակով․ տեղեկացնում են ՊԵԿ-ից։

Այցի շրջանակում ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալը Վերին Լարսի անցակետում հանդիպում է ունեցել Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայության ղեկավարի պաշտոնակատար Ռուսլան Դավիդովի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը և ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Վերին Լարսի անցակետի թողունակության բարձրացմանն ուղղված, ինչպես նաև տրանսպորտային միջոցների կուտակումների և հերթերի գոյացումների կանխմանն առնչվող մի շարք հարցեր։ Մասնավորապես, հունիսի 15-ին շահագործման են հանձնվել 15 նոր ուղիները, ինչի արդյունքում, այս պահի դրությամբ, գործում են 39 ուղիներ, որոնցից 12-ը՝ բեռնատարների համար (6 մուտք և 6 ելք), 24-ը՝ թեթև մարդատար տրանսպորտի համար (12 մուտք և 12 ելք), 2-ը՝ ուղևորատար ավտոբուսների համար և 1 ուղի՝ գերծավալային բեռների համար։ Նոր ուղիների գործարկման արդյունքում անցակետի թողունակությունն արդեն իսկ աճել է 30%-ով և օրական միջինում արդեն ձևակերպում է ստանում մոտ 1300 բեռնատար, ինչը բերել է անցակետի 2 կողմերում հերթերի վերացմանը։
Կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև Վերին Լարսի կայուն թողունակության ապահովման նպատակով համապատասխան պաշտոնատար անձանց օպերատիվ փոխգործակցության կանոնակարգի առնչությամբ։ Մասնավորապես, սկսվել է բեռների ռենտգեն սկանավորման արդյունքների փոխանակման գործընթացը, ինչը թույլ է տալիս հայկական կողմում իրականացված ռենտգեն սկանավորման արդյունքներն օգտագործել ռուսական կողմում իրականացվող հսկողության ընթացքում, որը կարող է հանգեցնել բեռների ավելի արագ ձևակերպմանը։
Ավելի վաղ՝ ս․թ․ հունիսի 7-ին, տեղի էր ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հանդիպումը, որի ընթացքում կողմերի միջև ձեռք էր բերվել պայմանավորվածություն՝ Վերին Լարս բազմակողմ ավտոմոբիլային անցակետում գոյություն ունեցող խնդիրներին համատեղ ջանքերով օպերատիվ լուծումներ տալու առնչությամբ: